Friday, 26 04 2024
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Սոմելյե Մեյր-Լիբմանը ներկայացրել է հայկական գինիները բացահայտելու համար 5 պատճառ

Գինարտադրության հնագույն ավանդույթներ ունեցող Հայաստանն այսօր էլ աշխարհում գինի արտադրող ամենահիասքանչ տարածաշրջաններից է: Այս մասին գրում է սոմելյե Ռեբեկա Մեյր-Լիբմանը, ով վերջերս այցելել է Հայաստան: Նա առանձնացրել է 5 պատճառ, թե ինչու պետք է բացահայտել հայկական գինիները:

  1. Հայաստանի գինու մշակույթը խորն արմատներ ունի

Սոմելյեն նշում է, որ համաձայն հայտնի լեգենդի՝ Նոյը խաղողի առաջին որթը տնկել է Արարատ լեռան լանջին: «Հենց Հայաստանում է գտնվել հնագույն գինու քարանձավը, որը 6200 տարվա պատմություն ունի: Այդ քարանձավը, որը կոչվում է «Արենի-1», Հայաստանի հարավում է՝ Վայոց Ձորի տարածաշրջանում»,- գրում է Մեյր-Լիբմանը:

2. Հայաստանի յուրահատուկ տեղական խաղողները

Գինեգետն ընդգծում է, որ հայ գինեգործները որոշել են կենտրոնանալ այն խաղողների վրա, որոնք բնականորեն աճում են Հայաստանում: Դրանք շուրջ 400 տեսակի են: Որպես ամենահայտնի խաղողի տեսակ նա առանձնացնում է «Արենի նուար»-ը, «Կանգուն»-ը և «Ոսկեհատ»-ը:

3.Գինարտադրության հնագույն ավանդույթները

Մեյր-Լիբմանը փաստում է, որ Հայաստանում գինու գործարանները մեծամասամբ օգտագործում են հայկական կաղնուց պատրաստված տակառներ: Նա ընդգծում է, որ գինեգործները հպարտ են դրանց որակով:

Նա նշում է նաև, որ հնում գինու պահպանության համար օգտագործվել են կարասները, որոնք, սակայն, այժմ գործածության մեջ չեն:

4. Հիասքանչ գինիները վայելելով դուք մասնակցում եք ազգի վերակառուցմանը

Սոմելյեն ընդգծում է, որ հայկական գինու արտադրությունները նպաստում են նոր աշխատատեղերի ստեղծմանը, բացում են զբոսաշրջային նոր հնարավորություններ: «Հայաստանը ներկայում գինի է արտահանում 15 երկիր, այդ թվում և Ռուսաստան, Իսրայել, ԱՄՆ, Կանադա և Ճապոնիա»,- ասում է Մեյր-Լիբմանը:

5.Հիասքանչ որակ ձեռնտու գնով

Գինեգետը փաստում է՝ Հայաստանում կարել է գնել հիասքանչ որակ ունեցող գինի ձեռնտու գնով: «Ժամանակն է փորձել հայկական գինիները, քանի դեռ դրանց որակը բարձունքում է, իսկ գները դեռ ցածր են… առայժմ: Ժամանակն է այցելել Հայաստան: Այն հնագույն գինեգործության վայրերից է, որի մասին գուցե դուք դեռ չեք լսել, և այն սպասում է բացահայտվելուն»,- եզրափակել է Մեյր-Լիբմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում