Sunday, 12 05 2024
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից

Վրաստանում Ցեղասպանության հարցը չմտավ լիագումար նիստի օրակարգ

Վրաստանի ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք»-ի պատգամավորների դիմումն Ախալքալաքի ժողովին, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչվի տեղական մակարդակով, այդպես էլ չհասավ լիագումար նիստի օրակարգ: Շրջանային ժողովի բյուրոն քննարկեց, սակայն դեմ քվեարկեց, գրում է jnews.ge-ն։

Դեկտեմբերի 11-ին Ախալքալաքի Շրջանային ժողովի բյուրոյի նիստի քննարկմանը հինգ հարց էր ներկայացված, որոնցից 4-ն Ախալքալաքի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների կողմից, իսկ մեկը՝ ընդդիմադիր «Հայրենասերների դաշինքի» պատգամավորների կողմից:

Ախալքալաքի «Հայրենասերների դաշինքը» պահանջում է

Ախալքալաքի «Հայրենասերները» դեկտեմբերի 1-ին դիմել էին Ախալքալաքի Շրջանային ժողով, որպեսզի ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Դիմումի մեջ, մասնավորապես, նշված էին հետևյալ կետերը.

. Մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել բոլոր ժողովուրդների ցեղասպանության զոհերի հիշատակին, որոնց դեմ կատարվեց այդ վայրագությունը:

. Ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության օրոք տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը:

. Վրաստանի խորհրդարանին խնդրել հետևել շատ զարգացած երկրների օրինակին, ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության օրոք կատարված Հայոց ցեղասպանությունը:

. Խնդրել մեծամասնական պատգամավորին խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ քննարկել այդ հանցագործությունը կատարված հայ ժողովրդի դեմ և լուսաբանել իրական որոշումը:

Բյուրոն քննարկեց, բայց դեմ քվեարկեց

Բյուրոյի անդամները նպատակահարմար չգտան տվյալ ժամանակահատվածում այս հարցի բարձրացումը՝ պատճառաբանելով, որ այն նախ պետք է բազմահարթակ հանրային քննարկումների ու խորհրդակցությունների արդյունքում համաձայնեցված բարձրացվի: Բյուրոյի անդամներն իրենց ելույթի խոսքերում նշեցին, որ աշխարհում չկա մի հայ, որ չընդունի և չդատապարտի Հայոց ցեղասպանությունը:

Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը «Հայրենասերների» պահանջի պատասխանը բացատրեց հետևյալ կերպ.
«Եթե հարցը պետք է առաջ քաշենք ու արդյունք չստանանք, ինչի՞ առաջ քաշենք: «Ալյանսն» այսօր 6 պատգամավոր ունի Վրաստանի խորհրդարանում, ինչի են դիմել, որ մեր մեծամասնական պատգամավորն այդ հարցով խորհրդարան մտնի, թող իրենց պատգամավորները հարցը բարձրացնեն խորհրդարանում: Եթե վրացին այս հարցը առաջ քաշի, ավելի լավ ու ճիշտ կլինի, հետո մեր հայ պատգամավորները թող միանան: Ախալքալաքում ելույթի ժամանակ այդ հարցն առաջ քաշել էին, այդ մարդը նույնպես ասել էր, որ գիտեք, մենք ընդունում ենք, որ դա եղած է, բայց հարցը ճանաչել մենք այսօր չենք կարող: Դրա համար լավ կլինի, որ իրենց դեպուտատների հետ համատեղ խորհրդատվություն անցնեն, հետո նոր ներկայացնեն Ժողովին»:

Բյուրոյի նիստին ներկա էր նաև ընդդիմադիր «Հայրենասերների դաշինքի» կողմից շրջանային ժողովի մեծամասնական պատգամավոր Գենադի Էլիզբարյանը, որն ամբողջ ընթացքում լուռ լսում էր գործընկերների ելույթը: Բյուրոյի 9 անդամներից 8-ը դեմ քվեարկեց, իսկ մեկը՝ Գենադի Էլիզբարյանը՝ կողմ՝ այդպիսով մեծամասնության ձայների համաձայն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չմտավ Սակրեբուլոյի լիագումար նիստի օրակարգ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում