Քեմբրիջի դքսուհին և արքայազն Ուիլյամն արդեն սուրբծննդյան ծրագրեր են կազմել, այն կանցկացնեն Եղիսաբեթ II թագուհու ընկերակցությամբ: lady.tsn.ua-ի հաղորդմամբ՝ ամուսինները նախ երեխաների հետ միասին կգնան Սանդրինգհեմյան պալատ, որտեղ ամեն տարի թագուհին ընտանիքին հավաքում է հանդիասավոր ընթրիքի: Այնտեղ տոնը կնշեն նաև արքայազն Հարրին և Մեգան Մարքլը:
Հանդիսությունից հետո արքայազն Հարրին և Մեգանը կգնան Քեմբրիջի դուքսի և դքսուհու նստավայր՝ Անամեր-Հոլ, որտեղ կշարունակեն տոնել նեղ ընտանեկան միջավայրում: