ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ ճեպազրույցում վարկած է համարում, որ գյուղապետերը ընտրությունները կեղծել են իշխող ուժի համար. «Կոնկրետ անձի նկատմամբ պետք է բերվեն հիմնավոր փաստեր: Թե չէ էդ մարդը կարդարանա և դեռ մի տեղ էլ կդառնա քաղբանտարկյալ»:
Ռուստամյանի խոսքով՝ իհարկե, գոյություն ունեն գողության, խարդախության, մարդու իրավունքների ոտնահարման երևույթներ. «Բայց կոնկրետ պատասխանատուների մասին խոսելիս պետք է գործեն այլ մեխանիզմներ: Դուք լրագրող եք, ինչ ուզենաք՝ կարող եք ասել, բայց ես չեմ կարող ձեր նման՝ ինչ ուզենամ, ազատ հայտարարեմ, ես ամեն իմ ասածի համար պետք է պատասխան տամ»:
Մանրամասները՝ տեսանյութում: