Ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը Սուրբ Ծնունդը կանցկացնի ոչ միայն իր փեսացուի՝ արքայազն Հարրիի, այլև նրա ընտանիքի, և մասնավորապես Եղիսաբեթ II թագուհու ընկերակցությամբ։
Նման պատվի չի արժանացել նույնիսկ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, ով ստիպված է եղել դիմավորել տոնն առանց Ուիլյամի նույնիսկ նշանադրությունից հետո։
Us Weekly-ն կիսվել է նոր մանրամասներով. Սանդրինգեմի պալատում տոնական ընթրիքից անմիջապես հետո Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին մի քանի օրով կուղևորվեն Նորֆոլկում գտնվող Անմեր-հոլ՝ արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի տուն։
Զույգի նշանադրության մասին հայտարարվել էր նոյեմբերի վերջին։