Monday, 13 05 2024
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել

Եթե Փոստանջյանը հրաժարվի ապակառուցողական դիրքերից, համագործակցությունը հնարավոր կլինի

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հայկական վերածնունդ» կազմակերպության Փարիզի կառույցի ղեկավար Շանթ Ոսկերիչյանը:

Պարոն Ոսկերիչյանի՞նչ սպասելիքներ ունեք «Հանուն Հայաստան պետության ճակատից»։  Հռչակագրի ստորագրումից հետո կհրապարակվի ճանապարհային քարեզը, որը, ըստ էության, չի տարբերվի Հիմնադիր խորհրդարանի ճանապարհային քարտեզից:

– Ցանկացած գործունեության և տվյալ պարագայում ազգային ու պետական մասշտաբով քաղաքական գործունեության արդյունավետության առաջին նախապայմանը առկա խնդիրների ճիշտ բնութագրումն է: Հայաստանի գլխավոր խնդիրները ինքնիշխանության հաստատումը, ընդհանրապես Հայաստանի և այս պարագայում հատկապես Արցախի տարածքային ամբողջականության պահպանումը և, որպես ազատության ու արդարության նախապայման,  երկրում իսկական սահմանադրական և ժողովրդավարական կարգի հաստատումն են: «Հանուն Հայաստան պետության Ճակատը» ձևավորվել է հենց այս սկզբունքների շուրջ:

Ե՛վ մենք, Ֆրանսիայում, և՛ «Հայկական վերածնունդ» սփյուռքյան ցանցային կազմակերպության մյուս մասնաճյուղերը ողջունել ենք Ճակատի ձևավորումը և հայտարարել դրան միանալու մեր որոշումը:

Քանի ճանապարհային քարտեզը դեռ չի հրապարակվել, կանխահաս կլինի ասել, թե դա որքանով մոտ կամ հեռու կլինի Հիմնադիր խորհրդարանի կամ այլ նախաձեռնությունների քարտեզից: Բայց վստահ եմ, որ այն համահունչ կլինի առկա իրադրության և նախանշված խնդիրներին:

Արդյոք հանրային մոբիլիզացիա պատկերացնո՞ւմ  եք ճակատի շուրջ: Մինչև հիմա լայն հանրային մոբիլիզացիա չի եղել, հիմա հնարավո՞ր է լինի:

– Հանրային մոբիլիզացիան կախված է և՛ տիրող առարկայական իրավիճակից, և՛ քաղաքական ու քաղաքացիական դերակատարների գործունեության որակից: Առարկայական պայմանները միշտ էլ առկա են: Ճիշտ է, նկատելի է ընդհանուր հոգնածություն և հոգեբանական անկումային վիճակ: Բայց քաղաքական դերակատարների գլխավոր գործառույթներից մեկը իրենց ազնվությամբ, ճշմարիտ ախտաճանաչումներով և լուծման խիզախ առաջարկներով ու քայլերով ժողովրդի մոտ հույսը, հավատը և ինքնավստահությունը վերականգնելն է: Ես հավատում եմ, որ «Հանուն Հայաստան պետության ճակատը» կլինի այսպիսին:

Սփյուռքում և Հայաստանում հանրային ընդվզման կոչեր է հնչեցնում «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը: Դուք նույնպես հնչեցնում եք կոչեր Սփյուռքում: Զարուհի Փոստանջյանի հետ պատկերացնո՞ւմ եք ճանապարհ:

– Ինչո՞ւ ոչ: Զարուհի Փոստանջյանի ախտաճանաչումները և առաջարկած լուծումները շատ չեն տարբերվում Ճակատի մոտեցումներից: Բայց տիկին Փոստանջյանը վերջերս շատ է մեկուսացել բոլորից և նույնիսկ ոչ հարիր վերագրումներ է կատարում: Սա առաջին հերթին իրեն է վնասում: Եթե նա հրաժարվի այդ ապակառուցողական դիրքերից, համագործակցությունը կլինի հնարավոր:
Որքանո՞վ է առհասարակ Սփյուռքը շահագրգիռ կամ պատրաստ խառնվելու Հայաստանի ներքաղաքական կյանքին:

– Սփյուռքը այնքան խայտաբղետ է, որ մեկ Սփյուռքի մասին կարելի չէ խոսել: Բայց Սփյուռքում կա առողջ հատված, որ անտարբեր չէ հայրենիքի ճակատագրով և ճիշտ է գնահատում իրավիճակը: Բայց նաև Սփյուռքը նայում է Հայաստանին. երբ Հայաստանում զգացվի շարժում, Սփյուռքի ներգրավվածությունը անպայման կավելանա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում