Քեյդ Հաքեբեյը սեփական փորձով համոզվել է, որ երբեք պետք չէ մոռանալ արևապաշտպան քսուքի մասին, հատկապես եթե երկար ժամանակ փողոցում ես լինելու: Բանն այն է, որ նախքան 14 ժամ անընդմեջ փողոցում անկացնելը՝ Տեխասի բնակիչը գլուխն աբողջովին սափրել է:Այս մասին հայտնում է Mirror-ը:
Իր արևային լոգանքի հետևանքը Քեյդը հրապարակել է Twitter-ում: Լուսանկարում երիտասարդի գլուխը զգալիորեն կարմրել է և այնպես է ուռել, որ հպվելուց հետո փոսեր են մնացել:
Քեյդը նշել է, որ գլուխը մեկ շաբաթ ցավել է, հետո ամեն ինչ անցել է: Նրա արևայրուքի լուսանկարներն ունեցել են ավելի քան 300 000 «հավանում»: