ԱԺ այսօրվա նիստում շարունակվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի քննարկումը:
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը իր եզրափակիչ ելույթում նշեց. «Այս օրենքին մի վերագրեք այնպիսի դեր, որն այն ունենալ չի կարող, մի վերագրեք կարգավորիչ դեր: Այս օրենքը չի հավակնում մտնելու մարդկանց ընտանիքներ»:
Նրա խոսքով՝ այս օրենքը հայրիշխանության և մայրիշխանության պայքար չէ: «Իսկ ինչ վերաբերում է այն առանձնյակների հայհոյախառն, հայհոյանքի մշակույթը ի ցույց դնողներին, նրանց պատասխանն այլ տիրույթում է»,- ասաց ԱԺ փոխխոսնակը՝ կոչ անելով կողմ քվեարկել այս օրինագծին:
Մանրամասները՝ տեսանյութում: