Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Բաղմանյան ընտանիքն «աղքատության» մե՞ջ է ապրում, «չոր աշխատավարձի» հույսի՞ն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ ԶՈւ ԳՇ պետի այլևս նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանին ՊՆ-ում տեղի ունեցող կադրային փոփոխությունների համատեքստում պաշտոնանկ անելու մասին լուրեր պարբերաբար են շրջանառվել (վերջին մեկուկես տարվա ընթացք¬ում՝ ապրիլյան պատերազմից հետո, առավել հաճախ): Ինքը՝ Բաղմանյանը, նման լուրերը մշտապես որակում էր լրագրողների կողմից հորինված, ՊՆ-ում իրականացված կադրային փոխատեղումներն ու փոփոխություն¬ներն էլ, բախտի բերմամբ, թե պատահ¬մամբ, մշտապես շրջանցում էին գեներալ-լեյտենանտին:

Ավելին՝ նախագա¬հի հրամանագրով նրա զինվորական ծառայությունը 2013 թ. հուլիսի 30-ից երկարաձգվեց 5 տարով, ինչը հուշում է, որ նրա ծառայությունը ՀՀ զինված ուժերում անփոխարինելի էր համար¬վում: Բաղմանյանը, ըստ այդմ, պետք է պաշտոնավարեր մինչև 2018-ը, սա¬կայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ՝ Պնախարար Վիգեն Սարգսյանը, վկայակոչելով «պարտականություն¬ները չկատարելն ու թերացումները», որոշեց մի քանի ամիս շուտ հորդորել զորացրվելու մասին զեկուցագիր գրել: Սերժ Սարգսյանը մեկ այլ հրամանա¬գիր ստորագրեց, այս անգամ արդեն Բաղմանյանին պաշտոնից ազատելու մասին:

ՊՆ-ի պաշտոնական կայքից անմի¬ջապես ջնջվեց Բաղմանյանի կենսա¬գրությունը, ՊՆ համապատասխան ծառայության կողմից այդպես էլ որևէ հոդաբաշխ պատասխան չտրվեց, թե այդ ինչ թերացումների պատճառով է, որ «անփոխարինելին», Սերժ Սարգսյանի մարտական ընկերը հեռաց¬վեց պաշտոնից: Հանրությանն ու լրագրողներին այսքանից հետո մնում է ենթադրությունների դաշտ մտնել՝ վկայակոչելով տարբեր պատճառներ ու վարկածներ:

«Ինչո՞ւ ազատվեց Հայկազ Բաղմանյանը» վերնագրով վերջին օրերին տասնյակ հրապա-րակումներ եղան, որոնցում տարբեր, հաճախ անհեթեթ վերլուծություններ, հիպոթետիկ պատճառներ են նշվում ցեմենտի յուրացումից, նոյեմբերի 21-ին զորամասերից մեկում ականի պայթյունից մինչև բանակի արդիա¬կանացման նպատակով արված քայլ: Խնդիրն այն է, որ Բաղմանյանն ինչ-որ ՊՈԱԿ-ի շարքային աշխատակից չէ, այլ բարձրաստիճան զինվորական, որի ծառայությանը վերաբերող ցանկա¬ցած միջամտություն՝ պաշտոնավար-ման ժամկետի երկարացումից մինչև պաշտոնավարման դադարեցում, օբյեկտիվ, փաստարկված և հանրու¬թյան համար ընկալելի հիմնավորման կարիք ունի:

Մինչդեռ այն կոնսպիրա¬ցիան, որն առկա է ՊՆ-ում, վնասում է համակարգի հանդեպ վստահությանը: Բաղմանյանը ՊՆ համակարգում է շուրջ 18 տարի: Նա 1999 թ. ՀՀ պաշտ¬պանության նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, 2003 թ. ՀՀ նախագահի հրամանագրով՝ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հրամանա¬տար, ՀՀ նախագահի 2009 թ. հրա¬մանագրով՝ ՀՀ զինված ուժերի ԳՇ պետի տեղակալ: Հարց է ծագում, թե ինչու հենց հիմա պետք է պաշտոնանկ արվեր, եթե դա կարող էր տեղի ունե¬նալ շատ ավելի վաղ՝ հղում արվելով ծառայության հետ անհամատեղելի գործունեությամբ զբաղվելուն:

Բաղմանյանն այն բարձրաս¬տիճան զինվորականներից է, ում անունը մամուլում պարբերաբար շրջանառվել է բանակի հաշվին հարս¬տացած պաշտոնյաների ցանկում, մեկը, ով առասպելական հարստություն է դիզել, սակայն այսքան տարի նրան հանդուրժել են նման զգայուն համակարգում: Նրան, ըստ մամուլի հրապարակումների, պատկանում են մի շարք բիզնեսներ՝ գազալցակայաններ, զորամասերի թեյարաններ, բիլիարդի սրահներ, ՀՀ-ից խեցգետնի արտահանում և այլն:

Բարձրաստի¬ճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված գույքի և եկամուտների հայտարարագրերից կարելի է եզրակացնել, որ Բաղմանյան ընտանիքը, ի տարբերություն շատ այլ բարձրաստիճան զինվորականների, «աղքատության» մեջ է ապրում՝ չոր աշխատավարձի հույսին: Բաղմանյա¬նը, ինչպես նաև նրա հետ փոխկա-պակցված անձինք՝ կինն ու որդին, հանձնաժողով են ներկայացրել միայն վերջին 3 տարիների՝ 2014, 2015, 2016 թ. հայտարարագրերը: 2014-ի հայտարարագրում Բաղմանյանը որպես եկամուտ հայտարարագրել է 7 միլիոն 716 հազար դրամ և ոչ մի շարժական կամ անշարժ գույք:

2015-ի հայտարարագրում Բաղմանյանի դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 856 հազար դրամ, որոնք հարկային տարվա վերջում աճել են՝ կազմելով 10 մլն. 272 հազար դրամ: Որպես եկամուտ՝ այդ տարի Բաղմանյանը հայտարարագրել է 7 մլն. 620 հազար դրամ: 2016-ին որևէ դրամական միջոց նա չի հայտարա¬րագրել, ընդամենը, որպես եկամուտ՝ աշխատավարձը՝ 7 մլն. 620 հազար դրամ:

Նրա զավակը՝ Հարություն Բաղմանյանը (ՀՀ քննչական կոմիտեի հա¬տուկ կարևորագույն գործերով ավագ քննիչ է, եղել է 2015 թվականի հուլիսի 29-ին մահացած ծննդկան Մերի Մարզարանի գործով քննիչը), երեք տարի անընդմեջ հայտարարագրել է 5 միլիոն 70 հազար դրամ՝ որպես աշխատա¬վարձից գոյացած եկամուտ: Հայկազ Բաղմանյանի կինը՝ Նարինե Արամ¬յանը ևս 3 տարի անընդմեջ հայտարարագրել է ընդամենը 1 միլիոն 625 հազար դրամ՝ որպես եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից կամ դրան հավասարեցված այլ վճարից: Արդյոք այս հայտարարագրերը Բաղմանյանների ունեցվածքի մասին իրականու¬թյունն են արտացոլում, պետք է պա-տասխանեն պատկան մարմինները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում