Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Դավիթ Լոքյանն ընդունել է Human Rights Watch-ի ներկայացուցչին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժանմունքի ասոցացված տնօրեն Ջեյն Բյուքենընին: Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով հյուրին` նախարար Լոքյանն ասել է, որ Human Rights Watch-ի հետ համագործակցությունը շատ կարևոր է և կազմակերպության կողմից բարձրացված հարցերը Կառավարության ուշադրության կենտրոնում են: Նախարարը ներկայացրել է Կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը՝ բնակչության առավել խոցելի խավերին հայտնաբերելու և հասցեականությունը մեծացնելուն ուղղված քայլերը. «Մեր հիմնական խնդիրը համայնքներում հետևյալն է. ունենալ այնպիսի գործառույթներ, այնպիսի թիմեր, որոնք կարողանան արդյունավետ աշխատել երեխաների հետ և նրանց պահել համայնքում: Այս հարցում կարող են շատ արդյունավետ աշխատել սոցիալական աշխատողը և մենք այդ նպատակով նախատեսում ենք 5000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներում առաջին փուլի համար ունենալ նման հաստիքներ: Նա պետք է լինի այն առաջին օղակը համայնքում, որը հայտնաբերելու և լուծումներ է տալու մեծահասակների, հաշմանդամների, երեխաների խնդիրներին՝ դրանք մշտապես ուշադրության կենտրոնում պահելով: Իսկ այդ հարցերով զբաղվող մարմինը գործի վարման նյութերը ստանալու է սոցիալական համայնքային ծառայողից, ինչը ավելի հասցեական և ճշգրիտ է դարձնում այն մարդկանց խմբերին, որոնք առաջնահերթ աջակցության կարիք ունեն»:

Նախարարը տեղեկացրել է նաև, որ այսօր ոլորտային նախարարությունների հետ համատեղ ակտիվ աշխատանքներ են տարվում մարզերում գործող հատուկ դպրոցները մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների վերածելու ուղղությամբ, որով էլ ներառական կրթության ներդրման համար շատ խոչընդոտներ կվերացվեն:

Ջեյն Բյուքենընին շնորհակալություն է հայտնել Դավիթ Լոքյանին ընդունելության համար, ընդգծել, որ նախարարության հետ կառուցողական աշխատանք է ծավալվում, ինչն ուղղված է երեխաների իրավունքների պաշտպանությանը, այդ թվում ընտանիքահեն խնամքի խթանմանը, խնամքի հաստատություններում երեխաների թվի կրճատմանը՝ հարգելով վերջիններիս իրավունքները և ներառական կրթության խթանմանը՝ հատուկ դպրոցների փոխարեն։ Նա կարևորել է մեր երկրում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումը, հետաքրքրվել, թե քանի սոցաշխատող կա այսօր: Նախարար Լոքյանը տեղեկացրել է, որ 34 սոցաշխատող արդեն կան և առաջիկա տարվա ընթացքում նախատեսվում է բոլոր 52 խոշորացված համայնքներում և մեծ քաղաքներում ունենալ մոտավորապես 100 աշխատող:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմանի հետաքրքություն ներկայացնող այլ հարցեր, իսկ ավարտին Դավիթ Լոքյանը ևս մեկ անգամ հաստատել է, որ բաց են է Human Rights Watch-ի հետ համագործակցության համար, ասել, որ կազմակերպությանը հետաքրքրող ցանկացած տեղեկատվություն կարող են նախարարության պատասխանատուներից ստանալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում