«Այս օրենքը արտացոլում է այն հիմնական նպատակները, որոնք արտացոլվում են նաև օրենքի վերնագրում»,- ԱԺ-ում «Ընտանիքում բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի քննարկմանը հայտարարեց արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը:
Վիգեն Քոչարյանը նշեց, որ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցները 3-ն են՝ նախազգուշացում, անհետաձգելի միջամտության որոշում և պաշտպանական որոշում:
Նրա խոսքով՝ ոստիկանության անհետաձգելի միջամտության որոշումը պետք է կիրառել միայն ծայրահեղ դեպքում:
Մանրամասները՝ տեսանյութում: