«Միանշանակ կարող ենք ասել, որ 2018 թվականը լինելու է թանկացումների տարի»,- ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի քննարկմանը հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով պաշտոնական թվեր, թե որ ապրանքներն ինչքանով են արդեն թանկացել:
Նրա խոսքով՝ գնաճը կանխատեսվել է 4 տոկոս, ինչը վերջին տարիների ամենաբարձր կանխատեսումն է:
«Կառավարությունը առ է համարում այս իրավիճակը՝ թերևս նկատի առնելով նախկին վարչապետի պատգամը, որն ասում էր՝ չխոսենք ճգնաժամի մասին, որպեսզի ճգնաժամը չգա»,- նշեց Փաշինյանը:
Սակայն պատգամավորը շատ տրամաբանական է համարում այս մոտեցումը, «եթե նայում ենք այս իշխանության ծագումնաբանությունը, որովհետև ՀՀԿ-ն ստացել է 700 քանի հազար ձայն, սակայն դրա 90 տոկոսը ստացել է ընտրակաշառքով: Ուրեմն ինչո՞ւ պետք է այս խորհրդարանական մեծամասնությունը շահագրգռված լինի, որ ՀՀ քաղաքացին լավ ապրի, որ աղքատությունը վերանա: Եթե մի քիչ լավ ապրեն մարդիկ, 10 հազար դրամն էլ իրենց ինչի՞ն է պետք»:
Մանրամասները՝ տեսանյութում: