Wednesday, 08 05 2024
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր

Հարուստներին՝ ազատություն, աղքատներին՝ ազատազրկում

Երեկ ԱԺ-ում քննարկվում էր «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը խորհրդարան էին ներկայացրել պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Գալուստ Սահակյանը, Վահե Էնֆիաջյանը և Աղվան Վարդանյանը: Այս պատգամավորները առաջարկում են օրենքի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը:

Հայաստանից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիները, ովքեր խուսափում են զորակոչից, համարվում են օրինախախտներ, նրանց նկատմամբ հարուցվում է քրեական գործ և հայտարարվում հետախուզում։ Այս օրենքի ընդունման նպատակն էր հնարավորություն տալ արտասահմանում ապրող ՀՀ այն քաղաքացիներին, ում 27 տարին լրացել էր, և ովքեր այլևս դուրս էին զորակոչային տարիքից, վճարել օրենքով սահմանված գումարը և ազատվել քրեական հետապնդումից: 2003թ. ընդունված և 2004թ.-ից գործողության մեջ մտած այս օրենքից օգտվել են 9147 քաղաքացիներ: Այս տարիների ընթացքում պետական բյուջե է մուտքագրվել 10 միլիարդը գերազանցող գումար: Ըստ խորհրդարանում ներկայացված վիճակագրության՝ ևս 12 հազար ՀՀ քաղաքացիներ, զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով գտնվում են հետախուզման մեջ, և օրենքի գործողության երկարացումը պետք է հնարավորություն տա նրանց վերադառնալ Հայաստան:

Պարզվում է, որ Հայաստան վերադառնալը այնքան էլ պարտադիր չէ, քանի որ առաջարկվող փոփոխություններով՝ իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը և հետախուզումը դադարեցնելու մասին դիմում կարող է ներկայացնել նաև լիազորված անձի միջոցով: Նախկինում այդ դիմումը պետք է ներկայացվեր անձամբ: Սա նշանակում է, որ Հայաստանին ոչ այնքան հետաքրքրում է այդ անձի վերադարձը Հայաստան, այլ նրա կողմից վճարվելիք գումարը: Այն որ գումարն առաջնային է, պարզ է դառնում նաև մեկ այլ փոփոխությունից․ եթե գործող օրենքով յուրաքանչյուր զորակոչի համար վճարվում էր 100 հազար դրամ, այս փոփոխություններով գումարի չափը կրկնապատկվում է՝ դառնալով 200 հազար, ստացվում է, որ ամբողջ ծառայության համար վճարվելիք գումարը կազմում է 3 մլն 600 հազար դրամ, քանի որ 18-ից մինչև 27 տարեկան ժամանակահատվածում կա 18 զորակոչ:

Օրենքը ԱԺ-ում ներկայացնող Կարինե Աճեմյանը փորձում էր ապացուցել, որ սա բարեսիրական օրենք է, որ բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ սպասում են այս օրենքի ընդունմանը, որ կարողանան տուն վերադառնալ: Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը մի տեսակ սրտնեղված էր, որ նման օրենք է ընդունվում, քանի որ սա բանակից ազատվելու, զինծառայությունից խուսափելու օրինական հնարավորություն է ստեղծում: Բայց բոլորը կողմ են, որ օրենքը ընդունվի: Երևի հաշվել են, որ եթե այդ 12 հազար հետախուզվողները վճարեն այդ 3 մլն 600 հազար դրամը, ապա մոտ 80 մլն դոլարի չափ գումար է ստացվում: Այնքան էլ վատ չի, եթե ստացվի: Չնայած՝ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը կոչ էր անում ընդհանրապես հրաժարվել այդ գումարից, և կոչով դիմել այդ մարդկանց, ասելով, որ եթե նրանք իսկապես վերադառնան, ապա պետությունը պատրաստ է ներել նրանց: Ըստ Մարուքյանի՝ Հայաստանի համար ավելի կարևոր ու արժեքավոր են այդ մարդիկ, քան այն գումարը, որ նրանք պետք է վճարեն: Հասկանալի է, որ այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը որևէ ցանկություն չունի վերադառնալ Հայաստան, և համաներումը ևս չի օգնի:

Ով պետք է օգտվի այս օրենքից: Այդ 12 հազարի մի մասի համար այս օրենքը կամ եղած, կամ չեղած: Խոսքը նրանց մասին է, ովքեր գտնվում են ԵՄ անդամ երկրներում կամ ԱՄՆ-ում, որպես փախստական հանձնվել են այդ երկրների իշխանություններին: Եթե նրանք ստացել են փախստականի կարգավիճակ, և մի մասն արդեն քաղաքացիներ են, նրանց ընդհանրապես այս օրենքը չի հետաքրքրում: Ճիշտ է, նրանք չեն կարող գալ Հայաստան, քանի որ հետախուզման մեջ են. Բայց հանուն նրա, որ կարողանան դա անել, հազիվ թե 6 հազար եվրոն գերազանցող գումար վճարեն: Այս օրենքը ավելի շատ վերաբերվում է Ռուսաստանում գտնվողներին, ովքեր չեն կարողանում դիմել պետական ատյաններ և քաղաքացիություն հայցել, քանի որ այդ դեպքում կպարզվի, որ նրանք հետախուզման մեջ են: Այդ մարդիկ ապրում են կիսալեգալ, աշխատում են հիմնականում առանց գրանցման: Արդյոք այդ մարդիկ պատրաստ են վճարել 7200 դոլար փրկագին, որպեսզի օրինականացնեն Ռուսաստանում իրենց կեցությունը: Մի մասը իհարկե կվճարի, բայց որ այս փոփոխության ընդունումից հետո մասսայական ներհոսք կսկսվի, կամ այդ 12 հազարը միանգամից կվազեն վճարելու այդ գումարը, և հաջորդ տարի երկրի բյուջեն 80 մլն դոլարի հավելյալ ներհոսք կունենա, իհարկե չի լինի:

Օդում կմնա մի այլ ավելի կարևոր հարց, այսպես կոչված՝ արդարության հարցը: Ենթադրենք երկու երիտասարդ խուսափել են զինծառայությունից, ապրում են Ռուսաստանում և որոշում են գալ Հայաստան; Նրանցից մեկը գումար ունի, և վճարելով այդ գումարը, ազատվում է քրեական հետապնդումից, իսկ մյուսը այդ գումարը չունի, և դատապարտվում է ազատազրկման: Ինչ է, ուզում ենք ասել, որ Հայաստանը աղքատների համար չէ, թե հերթական անգամ ուզում ենք ապացուցել, որ հարուստները ազատության մեջ են, իսկ աղքատները՝ բանտում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում