Monday, 13 05 2024
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է

88-ի շարժում-30. ո՞վ էր ղեկավարում համազգային շարժումը

Պատմական բոլոր իրադարձությունների շուրջ զարգացվում են տարբեր վարկածներ` դրանց առաջացման, լատենտ մոտիվների, ստվերային դերակատարների շուրջ: 88-ի շարժումը բացառություն չէ, մանավանդ, որ հայ իրականությունը չէր ունեցել նման զանգվածային շարժում` հստակ օրակարգով, հարթակի գործիչների ու հարյուր հազարավոր ցուցարարների ներդաշնակությամբ:

Խորհրդային ղեկավարությունը Երևանի զանգվածային ցույցերի հետևում տեսնում էր իմպերիալիզմին, Սփյուռքին, Դաշնակցությանը, մասոններին, սակայն` ոչ երբեք Հայաստանի հասարակությանը, որն ընդամենը օգտվեց Միխայիլ Գորբաչովի հռչակած Վերակառուցման առաջացրած «ձնհալից»: ԽՄԿԿ ղեկավարության ոչ ադեկվատ քաղաքականությունն ու արձագանքն ընդամենը մեծացնում էին Հայաստանի հասարակության օտարվածությունը Մոսկվայից` համազգային շարժման օրակարգում ավելի հաստատուն դարձնելով անկախության գաղափարը:

Մեկ այլ վարկածի համաձայն` 88-ի շարժման թիկունքում կանգնած է եղել խորհրդային ՊԱԿ-ը: Այս վարկածն անհեթեթություն է, եթե նույնիսկ հարթակի գործիչներից մեկը կամ երկուսը վերահսկելի են եղել կոմունիստական իշխանության կամ խորհրդային հատուկ ծառայությունների կողմից: Զանգվածային շարժումները` հասարակության սուբյեկտության հստակ ամրագրումով, չեն կարող բեմականացվել որևէ կենտրոնի կամ հատուկ ծառայության կողմից: 88-ի շարժումը` իր մասշտաբայնությամբ, չէր կարող վերահսկվել կայսրության մարմինների կողմից:

Օբյեկտիվորեն պետք է ընդունենք, որ 88-ի շարժման ծավալման համար առկա էին միանգամից մի քանի համատեքստ: Նախ` Խորհրդային կայսրության մայրամուտը լուրջ ճգնաժամ էր հարուցել ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլ նաև` Արևելյան Եվրոպայի երկրներում, որտեղ մեկը մյուսի հետևից տապալվում էին կոմունիստական ռեժիմները, գլուխ էին բարձրացնում տարածքային վեճերը, ազգային, կրոնական, լեզվական խնդիրները: Արևելյան Եվրոպայի, Մերձբալթյան երկրների, Հայաստանի շարժումներն ունեին շատ ընդհանրություններ, որովհետև սնվում էին միևնույն համաշխարհային համատեքստից, մյուս կողմից` դեմոկրատական յուրաքանչյուր շարժման հատուկ էր իր ազգային օրակարգը: 88-ի շարժումը զանգվածային էր մեկ այլ պատճառով. սովետական Հայաստանի հասարակության սոցիալական կառուցվածքն իր մեջ քաղաքացիականության էլեմենտներ էր պարունակում, ինչը նպաստեց թե՛ շարժման ինստիտուցիոնալ կայացվածությանը և թե՛ օրակարգի բազմաբովանդակությանը: 88-ի շարժումը, անշուշտ, հիմքում ուներ Արցախի խնդիրը, սակայն միանգամայն ոչ ադեկվատ կլինի այն ղարաբաղյան շարժում համարելը, որովհետև Ազատության հրապարակում և Մատենադարանի տարածքում ձևակերպվում էին ապագա Հայաստանի հիմքերը` ազգային գաղափարախոսությունից` մինչև լեզվի խնդիր, Արցախի խնդրից` մինչև էկոլոգիա:

Շարժումը ղեկավարող «Ղարաբաղ» կոմիտեն իր կառույցներն ուներ ակադեմիական և, այսպես կոչված, արդյունաբերական միջավայրում, և 1988-90թթ-ին հենց կոմիտեն էր թելադրում Հայաստանի քաղաքական օրակարգը: «Ղարաբաղ» կոմիտեն դարձել էր այլընտրանքային իշխանություն և պատահական չէ, որ համազգային շարժման երեք-չորս պատգամավորներ կարողանում էին ՀԽՍՀ Գերագույն խորհրդին թելադրել հանրային պատվերը:

Կոմիտեն կոլեգիալ մարմին էր, սակայն դրա 11 անդամների շարքում, բնական լիդերության սկզբունքով, առաջին պլանում հայտնվեցին Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Մանուկյանը` Երրորդ հանրապետության առաջին նախագահն ու վարչապետը:

Լևոն Տեր-Պետրոսյան-Վազգեն Մանուկյան տանդեմը Հայատասնում տապալեց կոմունիստական մենիշխանութունը` իշխանության բերելով ՀՀՇ-ին: Սակայն համազգային լիդերների տանդեմը մեկ տարվա կյանք ունեցավ, իսկ արդեն 1996-ին 88-ի հարթակի ընկերները դարձան ոխերիմ ախոյաններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում