ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին առաջարկել է արդիական խնդիրների քննարկման խորհրդարանական եռյակ ստեղծել՝ Ռուսաստան, Իրան և Ադրբեջան: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեն երեքշաբթի Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով իսլամական խորհրդի հանձնաժողովի հետ համատեղ նիստ է անցկացնում: