Առաջիկայում Facebook սոցցանցում տեսանյութերը կսկսվեն գովազդով: Այս մասին հայտնում է Adageն:
Ուշագրավ է, որ Facebook-ը և դրա հիմնադիրը երկար ժամանակ դեմ էին գովազդների ներմուծմանը տեսանյութերից առաջ՝ ասելով, որ դա հակասում է իրենց մոդելին: «Օգտատերը մուտք է գործում կայք իրենց ժապավենը տեսնելու համար, ոչ թե այլ տեսահոլովակ»,- դեռևս հուլիսին իր ներդրողների հետ հավաքի ժամանակ ասել է Մարկ Ցուկերբերգը:
Փորձագետների կարծիքով՝ Ցուկերբերգը արմատապես փոխել է իր դիրքորոշումը Facebook Watch-ի պատճառով, ինչը հեղինակային կոնտենտի միջոցով թույլ է տալիս գումար վաստակել: Սոցցանցի ղեկավարությունը հարթակը դիտարկում է որպես YouTube-ի մրցակից, որտեղ դա վաղուց է նորմ դարձել:
Փորձագետները կարծում են, որ գովազդների միջոցով Ցուկերբերգը ցանկանում է ավելի շատ գումար վաստակել: