Sunday, 12 05 2024
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին

Դատախազությունը չի ցանկանում պատժել Հունան Պողոսյանին

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը գրություն է ստացել ՀՀ գլխավոր դատախազությունից՝ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի դեմ տրված հաղորդման վերաբերյալ: Հիշեցնենք, որ 2015 թվականին Հունան Պողոսյանի միջնորդության հիման վրա Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը թույլատրել էր «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելՄարինա Պողոսյանի նկատմամբ, որի շրջանակներում նրան գաղտնի ձայնագրել էին թե՛ հանրային վայրում, թե՛ սեփական բնակարանում:

Մարինա Պողոսյանը հանցագործության մասին հաղորդման մեջ նշել էր, որ ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալի ներկայացրած միջնորդությամբ ակնհայտ կեղծ տվյալներ են հայտնվել դատարանին: Փոխոստիկանապետը դատարանին հայտնել էր, որ «Օպերատիվ հարցում» և «Օպերատիվ տեղեկություննեի ձեռքերում» ՕՀ  միջոցառումնեի արդյունքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Մարինա Պողոսյանը հանցագործություն է կատարել: Սակայն քրեական գործում այդպես էլ չեն հայտնել այդ օպերատիվ հարցում միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունները: Ավելին, Հունան Պողոսյանի ներկայացրած միջնորդությունից ու Մարինա Պողոսյանին գաղտնի ձայնագրելուց հետո նրա դեմ հարուցված քրեական գործը կարճվել էր՝ փաստելով վերջինիս անմեղությունը:

«Այստեղ տրամաբանական հարց է ծագում, եթե եղել է ոստիկանության մոտ օպերատիվ տվյալ, որ ես հանցագործ եմ, այդ ինչպե՞ս են կարճել քրեական գործը: Փաստորեն, կամ իրենք ապօրինի են կարճել գործը կամ Հունան Պողոսյանը կեղծ տվյալներ է ներկայացրել դատարանին: Սակայն դատախազությունը հրաժարվում է քրեական գործ հարուցել և բացահայտել իրական հանցագործներին»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց Մարինա Պողոսյանը:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հասցեագրված հանցագործության մասին հաղորդումը ուղարկվել էր ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ ոչ թե որոշում են կայացրել հաղորդման վերաբերյալ, ինչն օրենքի պահանջն է, այլ ընդամենը գրություն են ուղարկել Մարինա Պողոսյանին՝ հայտնելով, որ իրավապաշտպան Արթուր Սաքունցի «նույնաբովանդակ հաղորդման» հիման վրա նախապատրաստվել են նյութեր և քրեական գործի հարուցումը մերժվել է:

Սաքունցի ներկայացրած հաղորդումը, սակայն, ոչ թե վերաբերում էր Հունան Պողոսյանի կողմից դատարանին կեղծ տեղեկություններ ներկայացնելուն, այլ նրան, որ այդ ժամանակ վկայի կարգավիճակ ունեցող Մարինա Պողոսյանի նկատմամբ «Ներքին դիտում» անցկացնելու մասին որոշումն ապօրինի է եղել:

Ինչ վերաբերում է Հունան Պողոսյանի կողմից Մարինա Պողոսյանի անմեղության կանխավարկածը խախտելուն, ապա Դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազ Հ. Պետրոսյանը եզրակացրել է, որ փոխոստիկանապետի ներկայացրած միջնորդության մեջ «չի արձանագրվել հանցագործությունը հաստատապես Մարինա Պողոսյանի կողմից կատարվելու փաստը: Հիշեցնենք, որ փոխոստիկանապետը միջնորդության մեջ բառացիորեն գրել էր. «Նկատի ունենալով, որ հանցագործության կատարմանը մասնակցել է Մարինա Պողոսյանը և սակայն թաքցնում է այդ տեղեկությունները քննությունից…»:

Փաստացի, ՀՀ դատախազությունը ոչ միայն չի ցանկանում պատժել Հունան Պողոսյանին, այլև չի կատարում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի պահանջը և ներկայացված հաղորդման վերաբերյալ որոշում չի կայացնում: Սա խիստ բնորոշ է դատախազության գործելակերպին, եթե հաշվի առնենք, որ  վերջին տարիներին միայն «Վելես» ՀԿ-ի 11 բողոք բավարարվել է դատարանում՝ ընդդեմ դատախազության անգործության: Բոլոր բողոքները վերաբերում են դատախազության անգործությանը, ավելի ստույգ՝ ստացված հաղորդումների վերաբերյալ որոշում չկայացնելուն (գործերից մեկին կարող եք ծանոթանալ այստեղ):

Իր ներկայացրած հաղորդման մասով ևս Մարինա Պողոսյանը պատրաստվում է բողոք ներկայացնել դատարան՝ ընդդեմ դատախազության անգործության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում