Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Մարինա Պողոսյանը հաղորդում է ներկայացրել փոխոստիկանապետի դեմ

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ ՀՀ ոստիկանության պետի 1-ին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի: Հաղորդումը վերաբերում է ոստիկանության կողմից 2015 թվականի սեպտեմբերին Մարինա Պողոսյանին սրճարանում և սեփական բնակարանում գաղտնի ձայնագրելու մասին Հունան Պողոսյանի ներկայարած միջնորդությանը:

«Առաջին լրատվականը» գրել էր, որ Մարինա Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը միջնորդություն էր ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան Մարինա Պողոսյանի վերաբերյալ «Ներքին դիտում» օպերատիվ- հետախուզական միջոցառում անցկացնելու վերաբերյալ թույլատվություն ստանալու համար:

Փոխոստիկանապետը իրավապաշտպան Մարինա Պողոսյանի զրույցը կանադահայ Արփի Մերասի հետ գաղտնի ձայնագրելու անհրաժեշտությունը հիմնավորել էր նրանով, որ Արաբկիրի բաժնում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Մարինա Պողոսյանը հանցագործություն է կատարել: Ավելին, Հունան Պողոսյանը միջնորդության մեջ բառացիորեն գրել էր հետևյալը. «Նկատի ունենալով, որ հանցագործության կատարմանը մասնակցել է Մարինա Պողոսյանը և սակայն թաքցնում է այդ տեղեկությունները քննությունից…»: Եվ սա այն պարագայում, որ հարուցված քրեական գործի շրջանակներում Մարինա Պողոսյանը դեռ հարցաքննված չի եղել անգամ որպես վկա:

«Հունան Պողոսյանի կողմից կատարված միջնորդությամբ խախտվել է իմ անմեղության կանխավարկածի սահմանադրական բացարձակ իրավունքը, և իմ վերաբերյալ ցուցաբերվել է ակնհայտ կանխակալ, կամայական մոտեցում: Հանցագործության կատարման փաստը կարող է հաստատված համարվել միմիայն դատարանի կողմից և ոչ ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալի կողմից»,- հանցագործության մասին հաղորդման մեջ գրել է «Վելես» ՀԿ-ի նախագահը:

Մարինա Պողոսյանը պնդում է, որ ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալի ներկայացված միջնորդությամբ ակնհայտ կեղծ տվյալներ են հայտնվել դատարանին, ակնհայտ անմեղ անձին պիտակավորելով որպես «հանցագործություն կատարած անձ»:

«Միջնորդությունում նշված փաստերը խեղաթյուրվել են՝ նպատակ հետապնդելով ամեն գնով ստեղծել արհեստական հիմքեր ինձ հետևելու, մուտք գործելու իմ անձնական տարածք, իրազեկվելու իմ շարժից, իմ բնակարանում տեղի ունեցող անձնական խոսակցություններից»,- նշել է Պողոսյանը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հասցեագրված հաղորդման մեջ:

Մարինա Պողոսյանը չգիտի, թե ովքեր և ինչ եղանակով են գաղտնի ձայնագրել իրեն սեփական բնակարանում: Իրավապաշտպանը տեղեկատվություն ստանալու հարցում է կատարել ՀՀ ոստիկանություն պարզելու համար արդյոք իր վերաբերյալ 2014թ. հունվարի 1-ից մինչև 2016թ. օգոստոսի 17-ը կատարվել է որևէ Օպերատիվ-հետախուզական միջոցում (ՕՄՀ): ՀՀ ոստիկանությունից ստացվել է պատասխան, որ նշված ժամանակահատվածում Պողոսյանի վերաբերյալ ՕՀՄ չի անցկացվել: Այնուամենայնիվ, Պողոսյանի զրույցը Արփի Մերասի հետ գաղտնի ձայնագրվել է թե՛ սրճարանում, թե՛ նրա սեփական բնակարանում: Եթե ոստիկանությունը չի իրականացրել այդ օպերացիան, ապա ո՞վ: «Վելես» ՀԿ-ի նախագահն այս հարցի պատասխանը չունի, միայն նշում է, որ այս ամենը կազմակերպվել է իր դեմ, որպեսզի խոչընդոտվի իր իրավապաշտպան գործունեությունը:

«Խնդրում եմ պարզել մեղավորներին և պատժել, նամանավանդ, որ վստահաբար նման կոպիտ խախտումներ թույլ են տրվել իմ մասնագիտական գործունեությունը խաթարելու նպատակով»,- Վլադիմիր Գասպարյանին է դիմել Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Մարինա Պողոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել իր վաղեմի մտերիմ Արփի Մերասի հաղորդման հիման վրա:

Մարինա Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գումարի յուրացման մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) և մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է 5-8 տարվա ազատազրկում: Իսկ գործով տուժող ճանաչված Արփի Մերասը նաև քաղաքացիական հայց է ներկայացրել Պողոսյանի դեմ՝ նրանից պահանջելով 57.820.000 ՀՀ դրամ:

Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակված է նոյեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ին: Այդ օրը դատավոր Մնացական Մարտիրոսյանը պետք է հրապարակի Մարինա Պողոսյանի դատապաշտպան Լիպարիտ Սիմոնյանի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը: Փաստաբանը միջնորդել էր վերոնշյալ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված գաղտնի ձայնագրությունները ճանաչել որպես անթույլատրելի ապացույցներ, իսկ այդ գործողությունների հետևանքով ձեռք բերված տվյալները՝ոչ հավաստի: Լիպարիտ Սիմոնյանը կարծում է, որ այդ ապացույցները ձեռք են բերվել օրենքի խախտմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում