Վրաստանի ՆԳՆ ղեկավար Գեորգի Գախարիան հարցին, թե էլ որ երկրում է հետաքննություն տարվում երեկ հայտնաբերված ահաբեկչական խմբի հետ կապված՝ պատասխանել է, որ գործ ունեն միջազգային ահաբեկչության փաստի հետ: Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:
«Ասվել է, որ հետաքննություն է տարվում այլ երկրներում ևս, մենք գործ ունենք միջազգային ահաբեկչության փաստի հետ: Հետաքննություն է ընթանում, եկեք սպասենք»,- ասել է նա:
Գախարիայի խոսքով՝ հիմա պետք է հանգիստ հետաքննություն վարել: