Թուրքիայի Մուղլա նահանգում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Թուրքիայի ԱԻՆ-ը։
Նախարարության կայքում զետեղված հաղորդագրության համաձայն՝ երկրաշարժը տեղի է ունեցել Մուղլայի Ուլա շրջանում։
Ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 23.22-ին։ Երկրաշարժի օջախը գտնվել է 12.19 կմ խորության վրա։
Զոհերի, վիրավորների ու ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան։