Tuesday, 14 05 2024
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն

Պետք է զերծ մնալ ճակատագրական զարգացումներից․ Ստեփանակերտը ողջունում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը

Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի կարևորագույն իրադարձություններից մեկը, ամենայն հավանականությամբ, կլինի Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումը: Պաշտոնական Արցախը ողջունում է համաձայնագրի ստորագրումը: ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դժվար է կանխորոշել, թե ինչպիսին կլինի ապագան: Այնուամենայնիվ, պատգամավորը կարծում է, որ ժամանակն է «և,և»-ի ընտրությանն անցնելու, չհրաժարվելու բոլոր այն հնարավոր հարթակներից, որտեղ մենք կարող ենք մասնակցություն ունենալ: «Ինչպիսին կլինի ապագան, դժվար է կանխորոշել, որովհետև միշտ չէ, որ այն ակնկալիքները, որոնցով մենք գնում ենք որևէ համաձայնության, տալիս են իրենց դրական արդյունքները: Հուսանք, որ այն բարենպաստ կլինի և՛ Հայաստանի, և՛ Արցախի համար:

Ինչ վերաբերում է ԱլԳ հռչակագրի տեքստին, որտեղ խոսք է գնում տարածքային ամբողջականության մասին, Արզիկ Մխիթարյանի կարծիքով, դրանք շտկված կլինեն. «Ճիշտ է, ենթատեքստերը շատ են, բայց ես լիահույս եմ, որ շտկված կլինեն»,- ասաց պատգամավորը:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ կարծում է, որ այս համաձայնագիրն իր բնույթում ավելի շատ տնտեսական է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Դավիթ Բաբայանը նշեց, որ այս համաձայնագիրը Հայաստանին հնարավորություն կտա ԵՄ-ի հետ տնտեսական կապերը նոր, ավելի բարձր մակարդակի հասցնել: Իսկ թե որքանով կարո՞ղ է այդ համաձայնագիրը ուժեղացնել Հայաստանի դիրքերը արցախյան կարգավորման գործընթացում, Արցախի նախագահի մամուլի խոսնակը դժվարացավ ասել։ «Այստեղ պետք է հաշվի առնել բազմաթիվ գործոններ, ԵՄ-ի ընդգրկվածությունը արցախյան հակամարտության կարգավորման մեջ, իսկ նրանք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ այդպես էլ ընդգրկված չեն, քանի որ դա տեղի է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Ընդհանուր առմամբ՝ սա ավելի կարևոր է մեր արտաքին քաղաքականության բազմաուղղվածությունը պահպանելու տեսանկյունից»,- հավելեց Դավիթ Բաբայանը: Նրա դիտարկմամբ՝ այս համաձայնագիրը կնպաստի Հայաստանի տնտեսական զարգացմանը, իսկ սա նաև իր հերթին կնպաստի Արցախի տնտեսական զարգացմանը, ինչը նշանակում է, որ Արցախի պետականության համար նոր «հոսանքներ» կառաջանան: Դավիթ Բաբայանի խոսքերով՝ մենք պարզապես իրավունք չունենք «և,և» մոտեցումը փոխարինել «կամ,կամ»-ով, սա կբերի ճակատագրական անկանխատեսելի զարգացումների: «Մենք մի քանի անգամ այդպիսի բան արել ենք մեր պատմության մեջ, և արդյունքը եղել է մեզ համար շատ ծանր, հետևաբար, այդպիսի մոտեցում չպետք է թույլ տանք նաև ապագայում: Մենք պարզապես պարտավոր ենք նորմալ հարաբերություններ պահպանել բոլոր այն երկրների հետ, որոնք ունեն հայկական Սփյուռք»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Անդրադառնալով ԱլԳ հռչակագրի տեքստին՝ նա նշեց, որ մենք չենք կարող տարածքային ամբողջականության սկզբունքին դեմ լինել, բայց հարց է, թե տարածքային ամբողջականությունն ինչպես է դիտարկվում, սա է խնդիրը, Ադրբեջանը յուրովի է դիտարկում, մենք այլ ձև ենք դիտարկում։

«Կա մեկ հստակ ուղղություն, և դա ապացուցվել է նաև վերջին տասը-տասնհինգ տարվա ընթացքում անցկացված հանրաքվեների միջոցով, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում, որտեղ կրկին շեշտվել է, որ ազգերի ինքնորոշման իրավունքը չի կարող սահմանափակվել տարածքային ամբողջականության իրավունքով, այսինքն՝ ազգերի ինքնորոշման իրավունքը ստորադաս չէ տարածքային ամբողջականության սկզբունքին»,- հավելեց Դավիթ Բաբայանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում