Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ այսօր շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի գործով առանձնացված 2-րդ մասով դատական նիստը:
Ամբաստանյալներից Արամ Հակոբյանն դատարանին և մեղադրողներին այսօր դատարանի դահլիճում կոչ արեց` «Գիշերը քնելուց առաջ գլուխներդ դրեք բարձին և մտածեք` ինչ եք արել ազգի և հայրենիքի համար: Տղերք, երկիրը կործանվում է, բայց այսօր մեր բանտերում արցախյան պատերազմի հերոսներն են լցված»: