ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը խոստացել էր այօր ԿԸՀ-ին անակնկալ մատուցել։ Անակնկալը, ինչպես ավելի ուշ պարզվեց, այն էր, որ Հայրիկյանը որոշել էր իր հեղինակած գրքերը նվիրել ԿԸՀ գրադարանին։
Հայրիկյանը, երբ գնաց ԿԸՀ վերցնելու իր դիմումի պատասխանը, իր հետ ներս տարավ գրքերը և նվիրեց դրանք ԿԸՀ աշխատակազմի ներկայացուցչին։
Լրագրողների զարմացած հարցին՝ թե սա՞ էր անակնկալը, Հայրիկյանը պատասխանեց.«Սրանից լավ անակնկալ էիք պատկերացնում»։