ԱՄՆ Պետդեպը հավանության է արժանացրել Լեհաստանին 10․5 մլրդ դոլարի Patriot հակահրթիռային համակարգեր տրամադրելու վերաբերյալ որոշումը: Համակարգերը Վարշավային կտրամադրվեն 2019թ: Reuters-ի տեղեկացմամբ՝ որոշումն ընդունվել է Ղրիմը Ռուսաստանին բռնակցելուց հետո ՆԱՏՕ-ի օգնության շրջանակներում:
ԱՄՆ ՊՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ համակարգերը կմատակարարվեն երկու փուլով: Սկզբում պայմանագիրը կստանա Կոնգրեսի հավանությունը, ինչը կտևի մոտ 30 օր, այնուհետև հրթիռներն արտադրող Raytheon կազմակերպությունը կհամագործակցի անմիջապես Լեհաստանի իշխանությունների հետ: