Sunday, 12 05 2024
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար

Վանաձորի «միամտությունն» ու իշխանության հերթական «շուստրիությունը»

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում ուղերձ է հղել համայնքի ավագանու նիստերը բոյկոտող խմբակցություններին՝ կոչ անելով նրանց մասնակցել ավագանու նիստերին և «մաս կազմել» քաղաքի կառավարմանը: Արտաքուստ Ասլանյանը նույնիսկ կառուցողական մոտեցում է դրսևորել, հանդուրժողականություն է ցուցաբերել: Ամբողջ խնդիրը, սակայն, Ասլանյանի կամ նրա թիկունքում գործող իշխանության ընտրած ժամանակն է, ամենակարևորը` իշխանություն կոչվածի պատկերացումը համաձայնության մասին: Վանաձորի խնդիրն իրականում շատ կարևոր է, որովհետև այն երկրի կառավարման մոդելի հիմքում դրված հակասահմանադրական ականներից մեկն է:

Մամիկոն Ասլանյանը, նրա թիկունքում կանգնած Վահրամ Բաղդասարյանը, Վանաձորի ինքնակոչի հետ ինքնամոռաց հրճվանքով լուսանկարված Կարեն Կարապետյանը ռացիոնալ համաձայնության մասին պետք է մտածեին մինչև Սահմանադրական դատարանի որոշումը: Հիմա ոչ թե համաձայնությունների, այլ լուծումների ժամանակն է, որովհետև դատարանի որոշումն իմպերատիվ է ու ենթադրում է ոչ թե քննարկումներ, այլ` կատարում:

Հիմա իշխանությունները դիմում են էժանագին «շուստրիության», ընդդիմությանն առաջարկում են կոնսենսուսի գեղեցիկ փաթեթավորմամբ քաղաքակիրթ տեսք տալ մանդատագողության վրա կայացած Վանաձորի Հանրապետական իշխանությանը: Կամ էլ` իսկապես ճիշտ են մամուլի հրապարակումները, որ իշխանություններին հաջողվել է «լեզու գտնել» Արթուր Բաղդասարյանի ՀՎԿ-ի հետ, և Մամիկոն Ասլանյանը դրա համար քարոզչական ֆոն է ստեղծում: Սակայն նույնիսկ այդ փաստը չի կարող լեգիտիմացնել Վանաձորի քաղաքապետին ու ավագանուն, որոնք մեկ տարուց ավելի գործել են հակասահմանադրական ռեժիմում:

Տեսականորեն ՀՀԿ-ն կարող է համաձայնության գալ ընդդիմության հետ, եթե Վահրամ Բաղդասարյանը խոստովանի, որ «շուստրիության» ռեսուրսը սպառված է, և Մամիկոն Ասլանյանը հրաժարական տա` ընդդիմությանը հնարավորություն տալով վերադառնալ ավագանի: Սա է Սահմանադրական դատարանի որոշումից բխող քաղաքական միակ կոմպրոմիսը: Եթե ոչ, ապա Վանաձորը սահմանադրական ռեժիմ կարող է վերադառնալ միայն նոր ընտրությունների դեպքում:

Սակայն, ըստ ամենայնի, ՀՀԿ-ն գնում է սեփական իշխանությունը պահպանելու ճանապարհով` զիջման չգալով անգամ մեկ քաղաքում, չհարգելով նույնիսկ ՍԴ որոշումը: Վանաձորի հակասահմանադրական նախադեպը արժեզրկում է խորհրդարանական կառավարման մոդելը, Սերժ Սարգսյանի պերճախոս ելույթները, վանաձորցիներին ուղղված Կարեն Կարապետյանի կեղծավոր ժպիտը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում