ԱՄՆ ազգային արխիվը հրապարակել է ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի 1963 թ. սպանության մասին ՀԴԲ-ի ևս 10,74 հազար փաստաթուղթ: Այս մասին գրում է WBAY-ը:
Այս տարի հրապարակվել է Քենեդիի պանության գործով փաստաթղթերի հինգ խմբաքանակ:
Նշվում է, որ 8,34 հազար փաստաթուղթ հրապարակվել է ամբողջությամբ, 2,41 հազարը՝ ոչ մեծ սահմանափակումներով: Բացի դրանից՝ առաջին անգամ հրապարակվել է մոտ 144 գրառում:
Նոյեմբերի 9-ին հրապարակվել էր Ջոն Քենեդիի սպանության մասին արխիվների չորրորդ մասը: