Բուլղարիայում ոստիկանական հատուկ գործողության ժամանակ գանձ է հայտնաբերվել։ Գտածոն իրենից ներկայացրել է XII դարի ոսկե արտեֆակտներ՝ 3 կգ ընդհանուր քաշով։
Ոսկին թաքցված է եղել Կազանլիկ քաղաքում՝ մեքենայի սրահում։ Ոստիկանության տվյալներով՝ գանձը «սև հնագետները» գտել են անօրինական պեղումների ժամանակ։
Կասկածյալներին բռնելու ոստիկանական գործողությունը քաղաքում շարունակվում է, փոխանցում է TASS գործակալությունը։