Լիբանանի իշխանությունները կխափանեն արտաքին միջամտության ցանկացած փորձ, նախազգուշացրել է երկրի արտգործնախարար Ջուբրան Բասիլը։
«Այսօր միջազգային քաղաքականությունում շատ բան է վաճառվում և գնվում, սակայն Լիբանանի ինքնիշխանությունը չի վաճառվում և չի գնվում»,-ԱԳ նախարարի խոսքերն է մեջբերում RIA Novosti-ն։
Նա ընդգծել է, որ Բեյրութը հրաժարվում է իր գործերին որևէ պետության ցանկացած միջամտությունից։ «Եթե ինչ-որ մեկը միջամտի, ապա այդ ժամանակ մենք կպատասխանենք»,-հայտարարել է Ջուբրան Բասիլը։
Նոյեմբերի 4-ին Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին Էր Ռիադում հայտնել էր պաշտոնը լքելու մասին՝ իր կյանքին ուղղված սպառնալիքների պատճառով։ Նա նաև մեղադրել էր «Հըզբոլլահ» կազմակերպությանը երկրի ներսում և տարածաշրջանում ատելության բռնկման մեջ։