ԱՄՆ-ը կորցնում է իր ռազմական առավելությունը մրցակիցների նկատմամբ, մասնավորապես Ռուսաստանի և Չինաստանի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈւ շտաբերի պետերի կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը՝ ելույթ ունենալով Մասսաչուսեթս նահանգի Տաֆտայի համալսարանում։
Դանֆորդն ընդգծել է, որ Ռուսաստանը, Չինաստանն ու այլ երկրներ ուսումնասիրել են ռազմական գործողություններ վարելու ամերիկյան մեթոդները և մշակել իրենց հնարավորություններն ու ռազմավարությունն այնպես, որպեսզի նվազագույնի հասցնեն Վաշինգտոնի առավելությունը։
«Վերջին 10-15 տարիներին մեր գերազանցությունը դարձել է ավելի աղավաղված»,-նշել է նա։