Ստեփանավանում այսօր՝ նոյեմբերի 16-ին, խոշոր վթար է տեղի ունեցել: Ստեփանավանի բնակիչ 31-ամյա Արմեն Կիրակոսյանն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Ստեփանավան քաղաքի Կենտրոնական փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի մայթեզրի բետոնե հատվածին, այնուհետև օդ է բարձրացել և բախվել Ստեփանավանի բնակիչ՝ 33-ամյա Գևորգ Հակոբյանին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենային։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախումից հետո Opel-ը կողաշրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։