ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության գրոհայինները 2014 թվականից կորցրել են Սիրիայում և Իրաքում զավթած տարածքների 95 տոկոսը։ Նման տվյալներ է ներկայացրել միջազգային կոալիցիայում ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Բրեթ Մաքգերկը։
Նրա խոսքով՝ այդ ընթացքում ահաբեկիչների գերությունից ազատ է արձակվել 7.5 մլն մարդ։ Ավելի քան 2.5 մլն իրաքցիներ կարողացել են տուն վերադառնալ։
Ինտերպոլի ցուցակներում ասօր առկա են ավելի քան 43 հազար մարդկանց անուններ, ում գործունեությունը կապված է եղել ԴԱԻՇ-ի հետ։
Գրոհայիններն այլևս ֆինանսավորում չեն ստանում, խալիֆայությանը շատ քիչ է մնացել, հաստատում են ԱՄՆ-ում։