Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Եթե «Արմավիր» ՔԿՀ-ում գողական կա, ուրեմն՝ ես էլ կասմանավտ եմ. «Արմավիր» ՔԿՀ-ի պետ

«Եթե մի մասնաշենքում պատիժ են կրում և իրավապահ համակարգի նախկին աշխատակիցներ, և սովորական քրեական գործերով դատապարտված անձինք, և ցմահ դատապարտյալներ, պրոբլեմատիկ դատապարտյալներ, և եթե նրանք գողական են, ուրեմն՝ ես էլ կասմանավտ եմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Արմավիր» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանը՝ արձագանքելով մամուլի այն հրապարակումներին, թե «Արմավիր» ՔԿՀ ղեկավարությունը որոշել է գողականների համար հատուկ շենք հատկացնել, մասնավորապես, 6-րդ մասնաշենքը տրվել է գողականներին, իսկ 6-րդ մասնաշենքի դատապարտյալներին տեղափոխել են խիստ ռեժիմային կորպուս:

«Ես առհասարակ ուզում եմ հասկանալ, թե ով է գողականը, ով է արտոնյալը»,- հավելեց Նավասարդյանը։

ՔԿՀ պետը նշեց, որ դատապարտյալների տեղափոխություն ՔԿՀ-ում մշտապես կատարվում է։ Ռեժիմներ են փոխվում, կալանավորը դառնում է դատապարտյալ, իսկ այդ պարագայում տեղափոխությունները նորմալ երևույթ են։ «Մանկապարտեզում, երբ երեխաները ճաշն ուտում են, գնում են իրենց սենյակները, քնում են, կամ երեխաներին մի խմբից մեկ այլ խումբ են տեղափոխում, եթե դա տեղաշարժ եք համարում՝ ես ինչ ասեմ։ Նույնն էլ այս դեպքում է, եթե մարդու ռեժիմը փոխվել է, կամ նա կալանավորից դարձել է դատապարտյալ և տեղափոխվել է համապատասխան խուց, և դա տեղաշարժ եք համարում, ապա, այո, տեղաշարժ եղել է։ Սա կենդանի աշխատող օրգանիզմ է։ Կալանավորը առավոտյան գնում է դատարան, դատարանում վճիռ է լինում, և նա արդեն երեկոյան տեղափոխվում է այլ խուց։ Սա ամենօրյա պրոցես է։ Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել»,-ընդգծեց Նավասարդյանը։

ՔԿՀ պետը բացառեց, որ «Արմավիր» ՔԿՀ-ում արտոնյալ պայմաններում գտնվող դատապարտյալներ կան։ «Այո, բացառում եմ»,- ասաց Նավասարդյանը՝ մեզնից հետաքրքրվելով, թե ինչ է նշանակում արտոնյալ պայման։
Մեր դիտարկմանը, թե արտոնյալ են այն դատապարտյալները, որոնց նկատմամբ ՔԿՀ ղեկավարությունը խիստ վերաբերմունք ցույց չի տալիս, նրանք ազատորեն կարողանում են օգտվել արգելված իրերից՝ բջջային հեռախոսից, համացանցից, կարողանում են ազատորեն ՔԿՀ բերել և դուրս հանել իրենց ցանկացած իր, ապրանք, Նավասարդյանը արձագանքեց. «Արգելված իր բոլորն էլ ուզում են ունենալ։ Իրենց գործը արգելված իր ունենալն է, իմ գործն էլ՝ արգելելն ու հանելը։ Եթե գաք ու տեսնեք, թե ինչքան արգելված իր ենք հայտնաբերում, ինչպես ենք պատժում։ Եվ եթե մեկը կասի, որ իր մոտից արգելված իր են հանել և չեն պատժել, կամ գիտեն՝ դա ոնց է մտել ՔԿՀ ու չեն բռնել, ես ձեռքերս վեր կբարձրացնեմ։ Դուք միայն տեսեք, թե քանի քրեակատարողականի ծառայող ենք պատժել, քանի քրեական հետապնդում է իրականացվում, պարզ կդառնա ձեզ իրականությունը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում