Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Լա՞վ է, թե՞ վատ․ ինչո՞ւ են Պուտինն ու Էրդողանը շրջանցել Ղարաբաղի հարցը

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները երեկ ուշ երեկոյան ամփոփել են Սոչիում կայացած բանակցությունները, սակայն լրագրողների հարցերին չեն պատասխանել։ Բանակցություններից հետո ո՛չ Վլադիմիր Պուտինը, ո՛չ Ռեջեփ Էրդողանը հրապարակավ ղարաբաղյան հարցին չեն անդրադարձել, թեև Էրդողանը հանդիպումից օրեր առաջ՝ Բաքու այցից հետո, ասել էր, թե Պուտինի հետ բանակցելու է ղարաբաղյան խնդրի շուրջ քանի որ, իր կարծիքով, եթե Պուտինն իսկապես կենտրոնանա ղարաբաղյան խնդրի վրա, հարցը հնարավոր կլինի արագ կարգավորել։

Պաշտոնական հաղորդագրություններից դատելով` երկու նախագահները կենտրոնացել են Սիրիայի հակամարտության, երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր վրա և որևէ տեղ չի հիշատակվում, որ Պուտինն ու Էրդողանը քննարկել են ԼՂ հարցը: Մյուս կողմից` միշտ չէ, որ պաշտոնական հաղորդագրությունները տալիս են բանակցությունների ճշգրիտ պատկերը, մանավանդ, որ Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը խորիմաստ ակնարկ է արել, որ նախագահները չորս ժամերի ընթացքում քննարկել են շատ բարդ հարցեր, որոնց մասին բարձրաձայնել չի կարելի: Համենայն դեպս, ակնհայտ է, որ եթե նույնիսկ երեկ Սոչիում խոսվել է ԼՂ խնդրի մասին, ապա այն առանցքային չի եղել երկու նախագահների բանակցություններում:

Այնուամենայնիվ, լա՞վ է, թե՞ վատ, որ Պուտինն ու Էրդողանը շրջանցել են ԼՂ խնդիրը: Եթե նկատի ունենանք հանդիպմանը նախորդած Էրդողանի հայտարարությունն, ապա արտաքուստ կարող է թվալ, որ լավ է: Մյուս կողմից` եթե կոնկրետ հանդիպման ժամանակ ԼՂ խնդիրը չի քննարկվել, ապա դա չի նշանակում, որ Էրդողանի դիրքորոշումները վերանայվել են կամ առհասարակ վերացել են այն ռիսկերը, որոնք հնարավոր են դարձնում ռուս-թուրքական սեպարատ համաձայնությունները ԼՂ հարցում: Իհարկե, այս պահին դրանք գրեթե բացառվում են, որովհետև Մինսկի խումբը, գոնե ֆորմալ առումով, Մոսկվայի համար կենսական նշանակություն ունի: Ընդ որում` ոչ միայն ու ոչ այնքան ԼՂ խնդրի լուծման տեսանկյունից, որքան` որպես բացառիկ հարթակ, որտեղ Ռուսաստանը արդյունավետ համագործակցում է Արևմուտքի հետ:

Սակայն վերադառնանք ռուս-թուրքական հարաբերություններին: Սկզբունքորեն Պուտինն ու Էրդողանը ԼՂ խնդրին կարող են անդրադառնալ` առանց ուղղակիորեն դրա մասին խոսելու: Այսինքն, եթե Մոսկվայի ու Անկարայի միջև գլոբալ հարթության վրա տեղի ունենան համաձայնություններ, ապա այդ փաթեթի մեջ կարող է ներառվել նաև Ղարաբաղը: Մոսկվան ու Անկարան առայժմ բավականին հեռու են հարաբերությունների նման մակարդակից, ավելին` նրանք ունեն խորքային, սկզբունքային հակասություններ անգամ Սիրիայի հարցում` չնայած ֆորմալ սերտ համագործակցությանը:

Այնուամենայնիվ, Ռուսաստանի ու Թուրքիայի իզգոյացումը, Պուտինի և Էրդողանի ավտորիտար և արժեքային ընդհանրությունները բաց են պահում ռուս-թուրքական մերձեցման ճանապարհը: Հատկապես այս դեպքերի համար Հայաստանի իշխանություններից պահանջվում են ճկուն մոտեցումներ, որովհետև նախկինում ռուս-թուրքական մերձեցումները թեև կարճատև են եղել, սակայն հասցրել են անդառնալի հարվածներ հասցնել հայկական շահերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում