Իրանի արևմտյան Քերմանշահ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 328-ի: Այս մասին հաղորդվում է նահանգի բժշկական ծառայության վարչության կայքում:
Ավելի վաղ հաղորդվում էր ավելի քան 200 զոհի և ավելի քան 2 500 տուժածի մասին:
7,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին Իրանի և Իրաքի սահմանին: