Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Հանրաքվեի մասին փոփոխությունները կարող են վերաբերել Արևմտյան Հայաստանի, բայց ոչ Արցախի տարածքների՞ն

Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել Հանրաքվեի մասին օրենքի նախագիծ։ Այս նախագիծն էականորեն տարբերվում է գործող Հանրաքվեի մասին օրենքի նախագծից, որն ընդունվել է 2001 թվականին և գործում է առ այսօր։

Ներկայացվող նախագծով սահմանվում է հարցերի այն շրջանակը, որոնք պետք է դրվեն հանրաքվեի։ Ըստ նախագծի չորրորդ հոդվածի՝ հանրաքվեի են դրվում Սահմանադրության նախագիծը, Սահմանադրության այն հոդվածները, որոնք կարող են փոփոխվել միայն հանրաքվեով, վերպետական միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության, ինչպես նաև ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը:

Թե ի՞նչ տարածքային փոփոխությունների կարող է ենթարկվել Հայաստանի Հանրապետությունը՝ նախագծում, իհարկե, չի հստակեցվում։ Արդյո՞ք խոսքը գնում է Արցախի միացմանը մայր Հայաստանին, բայց այդ դեպքում ի՞նչ կարիք կա հանրաքվեի, արդյո՞ք Հայաստանում կգտնվեն քաղաքացիներ, որոնք նման հեռանկարին դեմ կարտահայտվեն։ Մտահոգություններ կան, որ հնարավոր տարածքային զիջումներն իշխանությունները կարող են «բարդել» հասարակության վրա։ Եվ եթե պատմական էքսկուրս անկացնենք վերջին մի քանի ընտրությունների մասով՝ դժվար չէ կանխագուշակել, թե այդ «հանրաքվեն» ինչ արդյունք կտա։

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը, մինչդեռ, այդ մտահոգությունը չի կիսում։ Իսագուլյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում չի կարող անցկացվել հանրաքվե Արցախի տարածքների հետ կապված. «Արցախի Հանրապետությունն ուրիշ պետություն է և կարգավորվում է իր Սահմանադրությամբ։ Ես չեմ ուզենա, որ դա դարձնեն շահարկման առարկա։ Կա Հայաստանի Հանրապետություն՝ իր Սահմանադրությամբ և Արցախի Հանրապետություն՝ իր Սահմանադրությամբ։ Արցախի Հանրապետության Սահմանադրությունը վերջերս է հանրաքվեով ընդունվել և այնտեղ բացի ամբողջականության վերականգման մասին կետից՝ այլ կետ չկա։ Հիմա ձեր նշածը՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության գործն է և չի բացառվում, որ խոսքը գնում է Արևմտյան Հայաստանի տարածքների մասին։ Ըստ իս՝ հարցը միայն այդ տեսանկյունից պետք է դիտարկել»,- ասաց մեր զրուցակիցը։

Իսագուլյանը հավելում է. «Նրանք, ովքեր ՀՀ Սահմանադրության որևէ կետ ուզում եմ վերագրել Արցախի Հանրապետությանը, նշանակում է՝ մինչև հիմա մի շատ պարզ բան չեն գիտակցել։ Մենք ունենք երկու հայկական պետականություն, մեկը միջազգային հանրության կողմից ճանաչված է, և մյուսը՝ Արցախի Հանրապետություն։ Եկեք այդ փաստն ընդունենք։ ՀՀ Սահմանադրության որևէ կետ կամ օրենք չի կարող ուղղակի կամ անուղղակի անդրադարձ ունենալ Արցախի Հանրապետության վրա»,- ընդգծեց Արցախի պաշտոնյան։

Հասարակական-քաղաքական գործիչ Դավիթ Սանասարյանը, որը մշտապես դեմ է արտահայտվել տարածքային զիջման հեռանկարներին և հետապնդում է «ոչ մի թիզ հող» կարգախոսը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում որոշ մտահոգություններ հայտնեց. «Իշխանության կողմից ընդունած վերջին փոփոխությունները՝ սկսած Սահմանադրությունից և դրանից բխող օրենքներից՝ վերջին ճիգերն են։ Թեպետ շատերը կարծում են, որ իշխանությունները տոտալ վերահսկողության են ենթարկում ամբողջ դաշտը՝ իրականում այդպես չէ, կարողանում են վերահսկել միայն այն ուժերին, որոնք իրենցից կախում ունեն։ Իշխանություններն այսօր չգիտեն, թե որտեղից են հարված ստանալու։ Այդ պատճառով հիմա ամենատարբեր փոփոխությունների են դիմում։ Ի՞նչ է նշանակում տարածքային հարցը հանրաքվեի դնել, Հայաստանի սահմանները պետք է անքակտելի լինեն։ Իսկ առհասարակ՝ ընտրություն, քվեարկություն կոչվածը ամբողջությամբ իր նշանակությունը կորցրած գործընթացներ են, քանի որ իշխանությունները դա վերահսկում են, իսկ դրանից դուրս՝ իրենք չգիտեն՝ ինչ կարող է գալ իրենց գլխին, դրա համար էլ աշխատում են վերահսկել»,- ընդգծեց Սանասարյանը։

Մեր այն հարցին, արդյո՞ք կիսում է այն տեսակետը, որ հնարավոր տարածքային զիջումների գնալը, իշխանությունները կփորձեն իրականացնել ժողովրդի միջոցով, Սանասարյանն արձագանքեց. «Տարածքային ի՞նչ զիջումներ պետք է անեն, Արցախն իրավական առումով Հայաստանի կազմում չէ, ի՞նչ պետք է զիջեն, ո՞վ են ՀՀ իշխանությունները, որ ինչ-որ բան զիջեն։ Նրանք ուղիղ ոչինչ անել չեն կարող, այդ հարցը կփորձեն ընտրությունների, հանրաքվեների միջոցով անել ու ասել՝ մենք չէ, ժողովուրդն է ուզում։ Բայց մենք լավ գիտենք, որ ժողովուրդն իր ընտրությունը Հայաստանում իրացնել չի կարող, այդ պրոցեսն ամբողջությամբ վերահսկվում է Հանրապետական քրեաօլիգարխիկ տարրերի կողմից»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում