Թուրքիան Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգեր է գնել: Այս մասին հայտնում է Miylet թերթը:
«Այդ գործն ավարտված է: С-400 համակարգերը գնված են»,- հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին:
Նրա խոսքով՝ այդքանով Թուրքիան «չի պատրաստվում կանգ առնել» և կշարունակի համագործակցությունը Eurosam կոնսորցիումի հետ սեփական ՀՕՊ համակարգ մշակելու համար: