Sunday, 12 05 2024
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից

Վիգեն Սարգսյանն անդրադարձել է այսօրվա դասադուլին

Նոյեմբերի 7-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը ուսանողական, երիտասարդական, հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է «Պաշտպանության մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենսդրական նոր նախագծերի շրջանակում նախատեսվող փոփոխությունները, մասնավորապես՝ անդրադարձել զինվորական ծառայության եւ ուսումնական տարկետման շաղկապման հարցերին, «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերով նախատեսվող այլընտրանքային ծառայության դրույթներին եւ առանձնահատկություններին:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շեշտել է, որ թեեւ որոշ կառույցներ եւ ուժեր փորձում են նենգափոխել ու այլ հարթության մեջ ներկայացնել մեր երկրի պաշտպանության ու անվտանգության համար չափազանց կարեւոր օրենսդրական նոր նախաձեռնությունների գաղափարն ու բովանդակությունը, իրականում փոփոխությունների հիմնական նպատակը զինվորական ծառայությանն ու կրթությանը նոր որակ հաղորդելն է։


Վիգեն Սարգսյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ բուհական տարկետումների ներկայիս համակարգը թերի է եւ ծնում է անարդարության բազմաթիվ դրսեւորումներ, իսկ նոր օրենքներով առաջին անգամ հավասարության նշան է դրվում պետական եւ մասնավոր բուհերում սովորող ուսանողների միջեւ՝ նրանց առաջարկելով ֆինանսական շոշափելի փոխհատուցման փաթեթով այլընտրանքային զինվորական ծառայության տարբերակներ՝ չստեղծելով որեւէ խոչընդոտ բացառիկ կարողություններ ունեցող ուսանողների եւ գիտությամբ զբաղվել ցանկացող երիտասարդների համար։

Պաշտպանության նախարարը նկատել է, որ ուսանողների այն մտահոգությունները, թե իբր նոր օրենքներով տարկետում հասկացությունը վերանալու է, բնավ իրականությանը չի համապատասխանում։ Ուսումնական տարկետումը չի վերացվում, այլ կրթություն ստանալ ցանկացող, դրա անընդհատությունը կարեւորող քաղաքացիներին, ովքեր ուսումն ավարտելուց հետո պետք է բակալավրի աստիճանով զորակոչվեն բանակ, առաջարկվում է բանակ զորակոչվել որպես սպա, դրա դիմաց ստանալ աշխատավարձ, ուսման ծախսերի փոխհատուցում բակալավրիատում, իսկ հետո` նաեւ մագիստրատուրայում։

Անդրադառնալով այսօր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջեւ հայտարարված դասադուլին եւ ուսանողների պահանջներին, ՀՀ պաշտպանության նախարարը նկատել է, որ յուրաքանչյուր քաղաքացի ունի սեփական կարծիքն ունենալու եւ այն արտահայտելու իրավունք, եւ որ ընդդիմախոս երիտասարդները նույնպես հրավիրվել են, սակայն դասադուլ հայտարարած նախաձեռնող խմբի որեւէ անդամ հանդիպմանը չի ներկայացել։

Վիգեն Սարգսյանը պատասխանել է նաեւ հանդիպման մասնակիցների հարցերին՝ նշելով, որ պաշտպանության նախարարությունը մշտապես բաց է հասարակական քննարկումների, խնդրահարույց հարցերի բարձրաձայնման եւ կարծիքների փոխանակման համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում