Եգիպտոսի ԱԳՆ-ն այսօր կանչել է Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Իտալիայի և Գերմանիայի դեսպաններին՝ արտահայտելու կտրուկ բողոք՝ կապված Եգիպտոսի դատական համակարգի գործերին նրանց միջամտության հետ, ասվում է գերատեսչության հայտարարությունում։
Ավելի վաղ այդ երկրներն անհանգստություն էին արտահայտել՝ կապված եգիպտացի իրավապաշտպան և փաստաբան Իբրահիմ Մետվալիի պահման պայմանների և նրա դեմ դատի հետ։ Նա հանդիսանում է հասարակական շարժման հիմնադիր, որը զբաղվում է անհետ կորածների որոնմամբ։ Մետվալին ձերբակալվել էր սեպտեմբերին՝ արտերկիր մեկնելու փորձի ժամանակ։
ԱԳՆ-ը կոչ է արել հարգել Եգիպտոսի արդարադատության համակարգի դատական վարույթները, երբ խոսքը վերաբերվում է մարդու, որը կասկածվում է անօրինական գործողությունների իրականացման մեջ։