Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

«Ելք»-ը վերլուծում է կառավարության ներկայացրած բյուջեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

 – Այս օրերին խորհրդարանում ընթանում են բյուջետային քննարկումներ՝ գրեթե դատարկ դահլիճում, առանց ընդդիմության մասնակցության: Նախկինում երբևէ բյուջետային քննարկումները այսքան միապաղաղ չէին: Ո՞ւր է ընդդիմությունը, ինչո՞ւ չկաք:

– Ձեր հարցադրումից ես հասկանում եմ, որ դուք նկատի ունեք «Ելք» դաշինքին։ Անձամբ ես գործուղման մեջ էի գտնվում հոկտեմբերի 29-ից և վերադարձել եմ այսօր, նոյեմբերի 3-ին։ Համաձայնվեք, որ 9 հոգանոց խմբակցության առանձին անդամների վրա բաշխված է 3-6 անգամ ավելի պարտականություն, և բոլորը անհետաձգելի են։ Իսկ ռեսուրսների բաշխվածության անհամաչափության մասին խոսելն ավելորդ է։ Իմ բացակայության ժամանակ խմբակցությունն արդեն իսկ նիստ է ունեցել, քննարկման առարկա է դարձրել որոշ դրույթներ, որոնց մասին դեռ հնարավորություն կլինի խոսելու և առաջարկություններով հանդես գալու։

– Կիրակի օրը ՏԻՄ ընտրություններ են, «Ելք»-ը չի մասնակցում, քանի որ, ինչպես Դուք եք նշել, «Ելք»-ը չի ցանկանում օլիմպիական սկզբունքով մասնակցել: Ընտրություններին չեք մասնակցում, ԱԺ-ում բյուջեի քննարկմանը չեք ներկայանում: Արդյո՞ք ընդդիմադիրները յուրաքանչյուր հարթակ և հնարավորություն չպետք է օգտագործեին խնդիրները վեր հանելու համար:

– ՏԻՄ-ին մեր մասնակցության պահով մենք արդեն մեկնաբանել ենք։ Գալիք ՏԻՄ-ի ընտրություններին մեր մասնակցությունը օլիմպիական սկզբունքով չլինելը նշանակում է այցելություններ, հանդիպումներ մարզերում։ Համաձայնեք՝ հնարավոր չէ ֆիզիկապես և՛ մարզեր այցելել, և՛ ներկա գտնվել Երևանում քննարկման։

Ես չեմ կարծում, որ «Ելք»-ը վեր չի հանում խնդիրները՝ օգտագործելով իր ունեցած ռեսուրսները թե՛ ԱԺ-ում և Երևանի ավագանիում, թե՛ «Լուսավոր Հայաստանը»՝ Վանաձորում։ Եթե կմատնանշեք մեկ թեմա, որն անհանգստացրել է մեր հանրությանը, իսկ «Ելք»-ը անտարբեր է մնացել, կարող ենք խոսել։ Բայց երբ վերացական կարծիք եք հայտնում, թույլ տվեք չհամաձայնվել։ Ինչ վերաբերում է բյուջեի քննարկումներին, կարծում եմ, վաղաժամ եզրակացություններ են, քանի որ քննարկումներն ընթացքի մեջ են, և խմբակցությունը զբաղված է այն վերլուծելով։

– Տիգրան Մուկուչյանը վստահ է, որ ՏԻՄ ընտրություններն ակտիվ են անցնելու: Որտեղի՞ց և ինչի՞ հաշվին է լինելու մրցակցային:

– Կարծում եմ՝ այս հարցի հասցեատերը Տիգրան Մուկուչյանն է։ Ակնհայտ է, որ Վանաձորի ՏԻՄ ընտրությունների արդյունքը մարդկանց հիշողություններում դեռ թարմ է, որի արդյունքում էլ, օրինակ, նույն Ալավերդի համայնքում ընդամենը մեկ ՀՀԿ-ական թեկնածու է։

– Տեսակետ կա, որ ԱԺ-ն վերածվել է ապաքաղաքական կառույցի: Համամի՞տ չեք արդյոք:

– Տեսակետները պետք է հիմնավորվեն փաստերով։ Այսօր ԱԺ օրակարգում է ամենաքաղաքական թեման, որը էապես տարբերվում է իշխող կուսակցության ԵԱՏՄ-ական տեսլականից՝ Հայաստանի անդամակցության դադարեցումը ԵԱՏՄ-ին։ Երբ նախորդ գումարման ԱԺ-ում վավերացվեց ԵԱՏՄ-ին միանալու համաձայնագիրը, այսքան խոր և համապարփակ դիսկուրս անգամ այն ժամանակ չէր ծավալվել։ Միշտ տարբեր վերամբարձ և ճոռոմ տեսակետներ կարող են գոյություն ունենալ, սակայն որքանով են դրանք օբյեկտիվ և իրողություններին համապատասխանող, դա դեռ պետք է հիմնավորել։

– Այսօր փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանըն, ըստ էության, խոստովանեց, որ ոստիկանությունը 2018-ի ապրիլից հետո ենթարկվելու է վարչապետին, այսինքն՝ նախարարություն չի դառնալու, ինչը Մարուքյանը սենսացիոն համարեց: Սա չի ամրապնդո՞ւմ տեսակետը, որ հենց Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետը և հենց նրան է ենթարկվելու ոստիկանությունը:

– Այդ հայտարարությունից, սկզբի համար, մեկ բան է ակնհայտ, որ խոստացված ամպագոռգոռ անցումը դեպի խորհրդարանական պետություն տեղի չի ունենում, ինչի մասին այդպես թմբկահարում էր իշխանությունը։ Խորհրդարանական պետության մեջ չի կարող լինել մարմին, որը հաշվետու չէ խորհրդարանին։ Այսօրվա կառավարման համակարգում կան կառավարությանն առընթեր մարմիններ, որոնց ղեկավարները նշանակվում են նախագահի կողմից և, ըստ էության, հաշվետու են նախագահին։ Այդպիսի մարմիններ են ԱԱԾ-ն, ոստիկանությունը և այլն։ Փաստորեն, խորհրդարանական պետության մեջ ոչինչ չի փոխվելու։ Կառավարության անդամ մարմիններն են հաշվետու ԱԺ-ին, իսկ այս առընթեր կառույցները չեն հանդիսանում կառավարության անդամ մարմիններ, հետևաբար, հաշվետու չեն խորհրդարանին։ Ակնհայտ է դառնում, որ այժմ վարչապետն է դառնում օժտված այն նույն լիազորություններով, ինչ որ հիմա՝ նախագահը, հետևաբար, խորհրդարանական պետությունը դառնում է ձևական, իրականում փոխվում է միայն անունը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում