Թուրքիան, Իրանը և Իրաքը համատեղ ջանքեր են գործադրում տարածաշրջանում կայունություն հաստատելու համար: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Նրա խոսքով՝ այդ երկրների համար առաջնայնություն են կայունությունը և պայքարն ահաբեկչության դեմ:
Իրաքյան Քրդստանում հանրաքվեի վերաբերյալ Յըլդըրըմն ասել է, որ ի սկզբանե պարզ էր, որ հանրաքվեն Էրբիլի շահերից չի բխում:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Թուրքիան հանդես է գալիս հօգուտ Իրաքի ամբողջականության: