Thursday, 23 07 2026
Մարդուն առևանգելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
17:30
Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ
Առինջում վտանգավոր գոտում գտնվող ինքնակամ կառույցները կնքվել են
Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին

Ժնևից հետո ավելանում են հարցերն ու արկերը. ինչ համաձայնություն ունեն Երևանն ու համանախագահները

Մինչ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ սպասում է Ալիևի հետ նոր հանդիպման՝ նրան հարց տալու համար, թե նախորդ հանդիպումից հետո այդ ի՞նչն է այդպես զայրացրել Ալիևին, Ադրբեջանի զինուժը նախօրեին գիշերը շարունակել է հայկական դիրքերի արկակոծումը, ինչը չէր արել տևական ժամանակ: Բարեբախտաբար, հայկական կողմը չունի որևէ կորուստ, իսկ պատասխանից ձեռնպահ է մնացել նաև այդ անգամ:

Ստեղծվում է տպավորություն, որ Ադրբեջանը ցանկանում է, այսպես ասած, «հունից հանել» հայկական կողմին: Արդյո՞ք պատահական էր, որ Սերժ Սարգսյանն էլ նախօրեին խոսում էր Ադրբեջանի ժողովրդի խաղաղասիրական ցանկությունը «ճիշտ հունի մեջ դնելու» անհրաժեշտության մասին: Այդպիսով, կարծես թե մի իրավիճակ է, երբ առկա է հարց՝ հայկական կո՞ղմն Ալիևին կդնի իրեն անհրաժեշտ հունի մեջ, թե՞ Ալիևը հայկական կողմին կհանի հունից:

Հետաքրքրական է մեկ այլ հանգամանք՝ Մինսկի խմբի համանախագահների լռությունը: Թե՛ Ժնևի հանդիպումից հետո հայկական կողմում եղած զոհի, թե՛ նաև հետագայում Ադրբեջանի հրթիռակոծումների և արկակոծումների փաստերից հետո համանախագահները դեռևս չեն արտահայտվել և իրենց վերաբերմունքը չեն արտահայտել իրավիճակի հետ կապված: Իսկ հաշվի առնելով այն, որ խոսքը Ժնևում Սարգսյան-Ալիև հանդիպումից ընդամենը մի քանի օր անց լարվող վիճակի մասին է, թվում է, թե համանախագահները առավել օպերատիվ պետք է արձագանքեին լարվածության աճին և դրա միտումներին՝ եթե ոչ Ժնևի «պատիվը» փրկելու, ապա գոնե հետագա էլ ավելի լարվածությունը կանխարգելելու համար:

Ինչո՞ւ են լուռ համանախագահները: Մի՞թե նրանց չի մտահոգում այն, որ վերադառնալով Բաքու՝ Ալիևը գնում է իրավիճակի լարման: Բանն այն է, որ համանախագահները չեն անում ոչ միայն հասցեական, այլև նույնիսկ ավանդականորեն ընդհանրական հանդարտության և զսպվածության կոչեր: Թե՞ Ժնևում Ալիևին տրվել է կրակելու սահմանափակ «քվոտա», որով նա պետք է ադրբեջանական հասարակությունից քողարկի այն համաձայնությունները, որոնց գնացել է Ժնևում՝ հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմների ներդրման գործընթացը առաջ մղելու համար:

Հարցերը իսկապես շատ են, և դրանք ավելանում են Ժնևին հաջորդող ամեն օրվա հետ: Դրանցից մեկն էլ այն է, օրինակ, թե որքանո՞վ է համաձայնեցված համանախագահների լռությունը Հայաստանի, այսպես ասած, զսպվածության հետ, քանի որ Երևանը Ադրբեջանի լարվածության տանող քայլերին արձագանքում է նկատելիորեն զուսպ՝ կոշտության հիմնական չափաբաժինը թողնելով արցախյան կողմին:

Իսկ արդյո՞ք այդ դիրքորոշման մեջ նշմարվում է, ասպես ասած, բանակցային գործընթացում Արցախի սուբյեկտության ակտիվացմանն ու ընդգծմանը տանող միտում՝ նկատի առնելով նաև հանգամանքը, որի վրա քիչ ուշադրություն դարձվեց, որ Ժնևի հանդիպումից հետո հենց Արցախի արտգործնախարարության արձագանք հայտարարության մեջ էր հիշատակվում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի օրակարգի առաջնահերթությունը, այն դեպքում, երբ Հայաստանն ու համանախագահները այս անգամ ձեռնպահ մնացին այդ հիշատակումից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում