Friday, 26 04 2024
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար

«Իսկանդեր»-ը մերն է, բայց այնքան էլ մերը չէ

Հայաստանը կարող է առանց Ռուսաստանի համաձայնության կիրառել 100 միլիոն դոլարի վարկով հայկական կողմին վաճառվելիք զինատեսակները: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ շեշտելով, որ ՌԴ համաձայնությունը պետք չի գա, եթե Հայաստանի նկատմամբ ագրեսիա ցուցաբերվի: Ռուսաստանցի փորձագետների կարծիքները, որպես կանոն, վերջանում են «եթե, ապա»-ներով, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի ինքնիշխանությանը, սուբյեկտությանը: Եվսեևի հարցազրույցը բացառություն չէ, որովհետև նույն հարցազրույցում փորձագետն ասել է. «Կարծում եմ, որ համաձայնության կարիք կա այնպիսի զինատեսակների դեպքում, ինչպիսին «Իսկանդեր»-ն է»:

Անցած տարվա սեպտեմբերի 21-ի զորահանդեսին, երբ ներկայացվում էր «Իսկանդեր»-ը, ռուսական և հայկական օֆիցիոզ շրջանակներն ու քարոզչությունը մատուցում էին երկու հարթության վրա: Գլխավոր խնդիրը Հայաստանի հասարակության վստահությունը վերականգնելն էր, ավելի շուտ՝ նրան սիրաշահելը՝ հատկապես, որ ապրիլյան պատերազմը բացահայտել էր Ռուսաստանի դեմքը, նրա ուղղակի և անուղղակի դերակատարությունը պատերազմի սանձազերծման հարցում: Համընդհանուր ոգևորության ֆոնին այդ օրերին խլացվում էր բանականության ձայնը: Մինչդեռ քաղաքական պրագմատիզմը հուշում էր, որ Հայաստանին «Իսկանդեր» տրամադրելով՝ Ռուսաստանն ըստ էության լեգիտիմացնում է Ադրբեջանի հետ նոր ռազմական գործարքների իրականացումը: Ընդ որում՝ ակնհայտ է, որ զուտ հայ-ադրբեջանական հակամարտության պարագայում «Իսկանդեր»-ն ավելի շատ քաղաքական, քարոզչական, քան կիրառական նշանակություն ունի, որովհետև հայ-ադրբեջանական ռազմական գործողությունները հիմնականում լոկալ բնույթ են կրում, ինչը պրակտիկորեն համարժեք չի դարձնում «Իսկանդեր»-ի կիրառումը:

Սակայն ավելի էական է այն հանգամանքը, որ «Իսկանդեր»-ը, ըստ էության, ոչ թե Հայաստանի անվտանգությունն է ամրապնդում, այլ մեծացնում է ռուսական վերահսկողությունը մեր բանակի նկատմամբ: Ադրբեջանի կրկնվող ագրեսիայի ֆոնին Սերժ Սարգսյանը մի քանի անգամ ակնարկել է, որ գործի կդնի «Իսկանդեր»-ը: Սերժ Սարգսյանի ինքնավստահությունն, ըստ էության, իրական հիմք չունի և ավելի շատ հասցեագրված է ներքին լսարանին, որովհետև «Իսկանդեր»-ի հարցում որոշում կայացնում են ոչ թե Բաղրամյան 26-ում, այլ Մոսկվայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում