Friday, 26 04 2024
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել

Beeline-ի աջակցությամբ պարգևատրվել են հեքըթոնի հաղթող թիմերը

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հոկտեմբերի 20-21-ին կայացավ Beeline Հայաստանի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի կողմից կազմակերպված «Հեքըթոն» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթը:

Հաղթող ճանաչվեց Lezoo թիմը, որը արժանացավ 3000 դոլարին համարժեք գումարի չափով մրցանակի: Թիմը մշակել է մի լուծում, որը թույլ էր տալիս ոչ միայն խմբակային զանգ կատարել, այլև խոսակցության ընթացքում ունենալ համաժամանակյա թարգմանություն։

Երկրորդ տեղի մրցանակին արժանացան երկու թիմեր՝ iterate և megista, որոնք կստանան 1000-ական ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով մրցանակ։ Iterate թիմի մշակած լուծումը թույլ է տալիս հեռահաղորդակցության կապից օգտվողին տեսահոլովակներ նայելու միջոցով հավաքել միավորներ և հետագայում այդ միավորները փոխանակել հեռախոսակապի րոպեների հետ։ Իսկ Megista թիմի մշակած պրոդուկտը թույլ է տալիս հաճախորդի ունեցած տվյալների վերլուծության հիման վրա առաջարկել նրան տվյալ օպերատորի առաջարկած ամենալավ սակագնային պլանը։

«Թիմերը մեծ աշխատանք են կատարել այս 24 ժամվա ընթացքում և ներկայացրել են իսկապես օգտակար և հետաքրքիր լուծումներ։ Կարծում եմ, մեր հեքըթոնը կարելի է համարել կայացած։ Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին հեռահաղորդակցության ոլորտի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար։ Դա այն ոլորտն է, որը 21-րդ դարում վերաբերում է գրեթե ամեն մեկին, հետևաբար դրա զարգացումը կենսական նշանակություն ունի բոլորիս համար։ Իսկ այսպիսի նորարար և հետաքրքիր լուծումները կարող են շատերի կյանքը դարձնել ավելի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Հեռահաղորդակցության հեքըթոնին մասնակցող թիմերը բազմաթիվ հետաքրքիր լուծումներ էին մշակել՝ կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ և հիմնվելով այս ոլոտում առկա big data-ի վրա։ Լուծումներից շատերը հետագայում կարող են դառնալ բավականին նորարար և եկատմաբեր պրոդուկտներ, որոնք կիրառելի կլինեն հեռահաղորդակցության օպերատորների կողմից ցանկացած երկրում», – նշում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։

Դիմում-հայտ ներկայացրած 40-ից ավել թիմերից ընտրվել էին 25-ը, որոնք մրցույթի 24 ժամվա ընթացքում մշակեցին հեռահաղորդակցության ոլորտին վերաբերող տարբեր լուծումների փորձնական տարբերակներ և ներկայացրեցին մասնագետների դատին։ Մրցույթի որպես ընտրության չափանիշ կիրառել է 24 ժամում կատարված աշխատանքի ծավալը, գաղափարի նորարարությունը և կիրառելիությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում