35-ամյա Բրիթնի Սպիրսն արդեն մեկ տարի է՝ հանդիպում է երիտասարդ Սեմ Ասգարիի հետ։ Չարախոսներն ասում են, որ երգչուհին պահում է 23-ամյա Սեմին և հոգում նրա թանկարժեք քմահաճույքների ծախսերը։ Այս մասին հայտնում է 7days պորտալը։
Սեմը մասնագիտությամբ ֆիթնես-մարզիչ է։ Նա համոզել է Սփիրսին իր համար մարզադահլիճ գնել, որպեսզի կարողանա այնտեղ աշխատել VIP-հաճախորդների հետ։ Սեմը դեռևս այդպիսի հաճախորդներ չունի, սակայն նման հույսեր ունի՝ շնորհիվ շոու բիզնեսում Սփիրսի ծանոթությունների։