Իրաքյան Քրդստանի ընդդիմությունը պահանջել է առաջնորդ Մասուդ Բարզանիից լքել պաշտոնը։ Գլխավոր ընդդիմադիր կուսակցություն «Գորանը» կամ «Փոփոխությունների շարժումը» կարծում է, որ Բարզանին պետք է պաշտոնաթող լինի, և «ազգային փրկության» կառավարության ձևավորման կոչ է անում, փոխանցում է Reuters գործակալությունը։
Կուսակցությունը Բարզանիին մեղադրել է «աղետի» համար, որում հայտնվել են քրդերը Քիրքուքի կորստից հետո, որը զավթել են իրաքյան զորքերը հոկտեմբերի 16-ին, Բաղդադի և Էրբիլի առճակատումից հետո՝ կապված Իրաքյան Քրդստանի անկախության հարցով հանրաքվեի հետ։
Կուսակցությունն աջակցում է քրդերի ինքնորոշման իրավունքին, սակայն կարծում է, որ անկախության հանրաքվեի անցկացման համար ժամանակն անհաջող էր ընտրված։