Կառավարությունը հաստատեց «Ն.Բ. Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»-ին միացնելու որոշման նախագիծը:
ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ նշված փոփոխությունը բխում է առողջապահական համակարգում առկա ռեսուրսների առավել նպատակային օգտագործման ու օպտիմալացման անհրաժեշտությունից: «Նախատեսվում է 11 հաստիքի կրճատում և 9 միլիոն դրամի խնայողություն»,- ասաց փոխնախարարը: