Wednesday, 08 05 2024
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Տարոնիկ գյուղում «GAZ» մակնիշի մեքենա է այրվել
17:40
Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times
Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը վարում է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը
ԻՊԲ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռումբերի մատակարարման կասեցմանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի
Քննարկվել են պարենային անվտանգության փոխադարձ հետաքրքրության հարցեր
Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ
17:10
Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցումը՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին
17:03
Ուկրաինացի օլիգարխը մեղադրվում է սպանության մեջ
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասը ավելի քան 102 մլն դրամ է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էապես աճել է ներքին առևտրի շրջանառությունը
Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ
Աբովյան փողոցի բարերից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել
Եվրոպայում Ռուսաստանի «քաղական ռեսուրսները» նաեւ Ադրբեջանի՞նն են
16:24
Նավթի գները նվազել են. 07-05-24
Ալմաթիի հանդիպումը լրացուցիչ խթան կհանդիսանա սահմանազատման գործընթացը լեգիտիմացնելու համար
16:06
ԱՄՆ-ն դադարեցրել է ռումբերի մատակարարումն Իսրայել՝ Ռաֆահում դրանք օգտագործելու մտավախությունների պատճառով. CNN
Գալստանյանը կրկնում է Կրեմլից ուղղորդված թեզերն ու նմանակում մեզ. ծրագիրը գծվել է 2020-ին

Լևոն Հայրապետյանի կենսագրությունը

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր առավոտյան 68 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայազգի գործարար և  բարերար Լևոն Հայրապետյանը:

Լևոն Հայրապետյանը ծնվել է 1949թ. Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում:

Սովորել է Մոսկվայի իրավաբանական ինստիտուտում:Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը:

Աշխատել է «Կոմսոմոլսկոե պրավդա», «Սովրեմեննիկ» պարբերականներում: «Սոբեսեդնիկ» հրատարակչության հիմնադիր: Վերակառուցել է Գանձասարի վանքը:

Լևոն Հայրապետյանը մեծ գումարներ է ներդրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացման համար:

Արտերկրում բնակվող հայ մարդկանց նման Լևոն Հայրապետյանը ամեն ինչ արել և անում է իր երկրի զարգացման համար:

Հայրենի Վանք գյուղում Հայրապետյանը հիմնադրեց փայտամշակման գործարան: Հայրապետյանը կարծում էր, որ ցանկացած երկրում, այդ թվում Արցախում, մարդիկ զարգացման զգալի արդյունք ցուցաբերելու համար պետք է պայքարեն կաշառակերության և անհարգի շքեղության վրա:

Բարերարն օրինակ է բերում Իտալիան, որը 15 տարի առաջ եվրոպայի ամենաաղքատ պետությունն էր, սակայն համակողմանի մշակված քայլերի շնորհիվ գրանցեց անասելի արդյունքներ: Պարոն Հայրապետյանը Արցախում հավաքում է Ռուսաստանի հայ գործարարներին և սկսում է քննարկել Արցախի ներդրումային ծրագիրը: Գործարարների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է հեռու լինեին շահույթի և ռիսկային գործոնի կախվածությունից, հիմք ընդունելով բարեգործությունը: Հաջողակ գործարարի տեսադաշտում Հադրութի շրջանն է, որն առաջնահերթ օգնության կարիք ուներ: Օգնության առաջին օղակում երիտասարդներն էին, որոնք, ըստ Հայրապետյանի, չէին հեռանա հայրենիքից, եթե լինի ամուր աշխատաշուկա, մշակութային օջախներ, որոնք իրենց հերթին կխթանեին տնտեսության աճին:

Հայրապետյանի բարեգործությունների շրջանակը մեծ է`

2008թ. հոկտեմբերի 16-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում՝ հինավուրց Շուշիում և պատմական Գանձասարում բարերարը կազմակերպվեց նորապսակների համատեղ պսակադրություն: Այդ արարողությունը, 700 երիտասարդների մասնակցությամբ, իր տեսակով առաջինն էր ոչ միայն Արցախում, այլև ողջ Հայաստանում: Մեծ հարսանիքի օրը 200 զույգ պսակադրվեց Գանձասարի վանքում: Մի քանի ժամ անց ևս 500 զույգ պսակադրվեց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում: Երիտասարդներից յուրաքանչյուրն ուներ իր տեղը մարզադաշտում գցված սեղանների շուրջ: Յուրօրինակ այս հարսանիքը հավատարիմ էր մեր ազգային ծիսակարգին: Մնացած հյուրերն արարողությանը հետևում էին մերձակա բլուրներից:

Հայրենի Վանք գյուղում հիմնել է հյուրանոցային համալիրներ, բանկեր, հանդիսությունների սրահ:

Բարեկարգել է Արցախի կենդանաբանական և բուսաբանական այգինները:

Վերակառուցել է Արցախի բազմաթիվ միջպետական և հանրապետական ավտոճանապարհներ:

Բարերարի առաջնային ծրագրերից է համարվում Արցախում ռազմական ակադեմիայի հիմնումը, որի նպատակն է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության համար բարձրաստիճան սպաայակազմի պատրաստումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում