Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Բրյուսելում անցկացված աշխատանքային ընթրիքի արդյունքներով հայտարարել են, որ շահագրգռված են Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի պահպանմամբ։
Հայտնում է BBC News-ը։ Յունկերն ու Մեյն ընդգծել են, որ կառուցողական բանակցություններ են վարել եվրոպական ու համաշխարհային հարցերի շուրջ։ Նրանք կարևորել են եվրոպացիների անվտանգության ուժեղացման քայլերն ու հատկապես ահաբեկչության դեմ պայքարը։
Նրանք նաև նախապատրաստական աշխատանքներ են կատարել Եվրոպական խորհրդի հանդիպմանն ընդառաջ, որն անցկացվելու է այս շաբաթվա վերջում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել էր հաստատել, որ Իրանը կատարում է միջուկային գործարքի պայմանները։