Երկու թուրք զինվորականներ զոհվել են Իրաքի հյուսիսում ինքնաշեն ռումբի պայթյունի ժամանակ, որը տեղադրել են PKK-ի զինյալները։ Բացի այդ, պայթյունի հետևանքով վիրավորվել է երեք թուրք զինծառայող։
Հայտնում է NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Թուրքիայի Գլխավոր շտաբը։ Հաղորդվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Զապի շրջանում։ Պայթյունից հետո իրականացվել է օդային գործողություն, որի ժամանակ ոչնչացվել է ութ զինյալ։