ԱՄՆ Էլիզաբեթ Սիթի քաղաքում չորսամյա երեխան պատահաբար կրակել է իր պապի վրա։ Այդ մասին գրում է ամերիկյան New York Post թերթը։
57-ամյա Դեննի Պատրիկը կրակել է հրացանից թոռան հետ զբոսանքի ժամանակ։ Երեխան ևս մեկ հրացա է գտել պապիկի մեքենայում և պատահաբար կրակել է դրանով՝ դիպչելով պապին։
Տղան միջադեպի մասին պատմել է հարևաններին, որոնք էլ ոստիկանություն են կանչել։ Դեննի Պատրիկին հայտնաբերել են տեղում սպանված վիճակում։